Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ – ՀՀ-ՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԱՐԴԵՆ ԿԱԶՄՈՒՄ Է 50%
14/06/2011 16:41
Կիսվել

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ – ՀՀ-ՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԱՐԴԵՆ ԿԱԶՄՈՒՄ Է 50%

Այսօր` հունիսի 14-ին, ՀՀ կենտրոնական բանկը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի շրջանակներում ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ամփոփ ներկայացրեց 2011 թվականի առաջին հինգ ամիսների արդյունքներով ՀՀ բանկային համակարգի հիմնական ցուցանիշները: Այսպես, ըստ ՀՀ ԿԲ նախագահի հրապարակած տվյալների` ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսների արդյունքներով ՀՀ-ում ֆինանսական միջնորդության մակարդակը, որն իրենից ներկայացնում է բանկային ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը, կազմել է շուրջ 50%: Ինչպես համեմատական կարգով ներկայացրեց ՀՀ ԿԲ նախագահը`  2008 թվականին այս նույն ցուցանիշը կազմել է 28%, իսկ 1990-ական թվականներին միջինում տատանվել է 13-14%-ի սահմաններում:  Միևնույն ժամանակ, վարկեր – ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է շուրջ 30%`  2008 թվականին գրանցված 16.7%-ի դիմաց (1990-ական թվականների վարկեր-ՀՆԱ հարաբերակությունը չի գերազանցել 10%-ը):
 
Ինչպես տեղեկացրեց Արթուր Ջավադյանն` այսօր ՀՀ բանկային համակարգում չաշխատող վարկերը (ոչ ստանդարտ վարկերը) կազմում են 3.4%, իսկ ՀՀ բանկային համակարգում կապիտալի համարժեքության ցուցանիշը ներկայումս կազմում է 20%:
 
Նշենք նաև, որ 2011 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում հայաստանյան բանկերի կողմից ՀՀ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալն աճել է 17%-ով, ինչն, ըստ Արթուր Ջավադյանի, գոհացուցիչ ցուցանիշ է: «ԱՊՀ անդամ երկրների համեմատությամբ ՀՀ-ն ապահովել է վարկավորման ծավալների զգալի աճ. ԱՊՀ երկրներում ցուցանիշը միջինում տատանվում է 3-6%-ի սահմաններում», – ընդգծեց ՀՀ ԿԲ նախագահը:
AMP
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01