
Կարասը՝ «Միսս ԱՊՀ» միջազգային մրցույթի հովանավոր
«Կարաս» ազգային սննդի ցանցը պարբերաբար աջակցում է տարբեր սոցիալական և մշակույթային նախագծերի։ Հերթական աջակցությունը «Կարաս»-ի կողմից, այս անգամ «Միսս ԱՊՀ» միջազգային մրցույթի շրջանակներում որպես հովանավոր։ Վերջերս ցանցի Թումանյանի մասնաճյուղում հյուրընկալել էին «Միսս ԱՊՀ» մրցույթի թեկնածու գեղեցկուհիներին և կազմակերպել փակ միջոցառում։ Հյուընկալության ժամանակ գեղեցկուհիները ծանոթացել են հայկական խոհանոցին, համտեսել ազգային ճաշատեսակներ և մասնակցել հետաքրքրաշարժ մրցույթների։
Կարաս ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005թ.-ին՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Ցանցի մասնաճյուղերի թիվն այժմ 16 է, ևս 2 ռեստորան գործում է ԱՄՆ-ում։