Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
ԵԿԲ-ն կթողարկի առավելագույնը 1.5 տրլն թվային եվրո
21/06/2022 16:13
Կիսվել

ԵԿԲ-ն կթողարկի առավելագույնը 1.5 տրլն թվային եվրո

Եվրոպական Կենտրոնական Բանկի գործադիր խորհրդի անդամ Ֆաբիո Պանետան Եվրախորհրդարանի Տնտեսական և Արժութային Գարցերի Հանձնաժողովին է ներկայացել թվային եվրոյի զարգացման մասին զեկուցը, քանի որ ծրագիրը մոտենում է իր մեկ տարվա նշագծին:

Եվրոգոտու կենտրոնական բանկը անցած հուլիսին երկամյա ուսումնասիրություն է նախաձեռնել հնարավոր թվային արժույթի վերաբերյալ: Պանետան ասել է, որ լավատես է, որ կենտրոնական բանկի թվային արժույթը (CBDC) պատրաստ կլինի գործարկման չորս տարվա ընթացքում, սակայն թե երբ կտրվի մեկնարկը, նա չի նշել:

Թվային եվրոն, եթե թողարկվի, կսահմանափակվի 1,5 տրլն եվրոյով (1.6 տրլն ԱՄՆ դոլար), ասել է Պանետան կոմիտեին: CBDC-ների հետ կապված մտահոգությունն այն է, որ սպառողները կարող են իրենց ամբողջ գումարը պահել թվային ձևաչափով, ըստ էության, իրենց ամբողջ խնայողությունները ավանդադրելով Կենտրոնական բանկում և սպառելով սպառողական բանկերի այն միջոցներից, որոնք նրանք պահանջում են անհատներին և ձեռնարկություններին վարկավորելու համար:

«Եվրոյի ընդհանուր թվային պահումները մեկ տրիլիոնից մեկուկես տրիլիոն եվրոյի միջակայքում պահելը հետ կպահի ֆինանսական համակարգի և դրամավարկային քաղաքականության վրա բացասական ազդեցություններից», – ասվում է Պանետայի հայտարարության մեջ: «Քանի որ եվրոյի գոտու բնակչությունը ներկայումս կազմում է շուրջ 340 մլն, դա թույլ կտա մեկ շնչին բաժին հատկացնել 3000-ից 4000 թվային եվրոյի չափով»:

Անդրադառնալով անցյալ տարի Եվրահանձնաժողովի անցկացրած խորհրդակցությանը՝ նա ասաց, որ շատ ստացված պատասխաններ «թվային եվրոյի վերաբերյալ մեղմ ասած ոգևորիչ չեն»:

Դա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ քչերն են հասկանում, թե ինչ է թվային եվրոն, քանի որ «դա բարդ է», – ասել է նա:

«Մեր խորհրդակցությունը չի հիմնվել քաղաքացիների ներկայացուցչական ընտրանքի վրա»,- ասել է Պանետան։ «… Այսպիսով, մենք ունենք հարցվածների շատ անհավասարակշիռ ընտրանք»։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72