
ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ԲՌՆԱԳՐԱՎԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՈՒ ԱԿՏԻՎՆԵՐԸ
Լյուքսեմբուրգյան դատարանը որոշում է ընդունել բռնագրավել Ռուսաստանի ամենահարուստ մարդու` НЛМК ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինի ակտիվները: Նշենք, որ Վլադիմիր Լիսինը ամերիկյան Forbes ամսագրի, ինչպես նաև ռուսական «Финанс» ամսագրի կողմից ճանաչվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդը: Վերջինիս կարողությունը ներկայումս գնահատվում է 28.3 մլրդ դոլար:
Նշվում է, որ Ռուսաստանի ամենահարուստ մարդու դեմ դատական հայցը ներկայացվել է Մ.Մակսիմովի կողմից: Վեճի առարկան հանդիսանում է НЛМК ընկերությունը: