Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ԱՃ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀՈՆԿՈՆԳՈՒՄ
20/06/2011 17:38
Կիսվել

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ԱՃ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀՈՆԿՈՆԳՈՒՄ

Knight Frank խորհրդատվական ընկերությունը կազմել և հրապարակել է աշխարհի 50 երկրներում անշարժ գույքի գների աճի առավել բարձր տեմպեր գրանցած շուկաների վարկանիշը: Համաձայն ընկերության վերլուծաբանների կողմից իրականացված ուսումնասիրությունների` 2011թ.-ի առաջին եռամսյակի արդյունքերով  վարկանիշում ընդգրկված 50 երկրներից 25-ում բնակարանների գները բարձրացել են կամ մնացել են նույն մակարդակի վրա:

Ըստ այս հաշվարկների` ընթացիկ տարում ամբողջ աշխարհում բնակարանների գները տարեկան կտրվածքով աճել են շուրջ 1,8%-ով: Գների առավել մեծ աճի տեմպ գրանցվել է Ասիայում. անցյալ տարվա համեմատությամբ  այս տարածաշրջանում բնակարարնների գներն աճել են 8,4%-ով: Միևնույն ժամանակ, բնակարանների գների առավել ցածր արդյունք գրանցվել է Հյուսիսային Ամերիկայում, որտեղ բնակարարնների գները նվազել է 0,4%-ով:

Նշենք, որ անշարժ գույքի գների աճի ցուցանիշով աշխարհի 50 երկրների վարկանիշը գլխավորում է Հոնկոնգը, որտեղ տարեկան կտրվածքով բնակարանների գների աճը կազմել է 24,2%: Երկրորդ հորիզոնականում է Հնդկաստանը (բնակարանների գների աճը կազմել է  21,9%), իսկ երրորդ հորիզոնականում` Թայվանը (14,3%): Այնուհետև, առաջատար եռյակին հաջորդում են Իսրայելը՝ +12,1%, Սինգապուրը՝ +10,5%, Ֆրանսիան՝ +8,75%,  Լեհաստանը՝ +8,5%, Չինաստանը՝ +8,4%, Նորվեգիան՝ +8,2%, Մալազիան՝ +6,4%:  50-րդ հորիզոնականը զբաղեցնում է Կիպրոսը, որին նախորդում են Ռուսաստանը, Իռլանդիան, ԱՄԷ-ն, Ուկրաինան և այլն:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37