Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Քննադատները բիթքոինը թաղել են 458 անգամ. Կրիպտո՝ Bybit-ի հետ
03/07/2022 17:11
Կիսվել

Քննադատները բիթքոինը թաղել են 458 անգամ. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Բիթքոինի քննադատները վերածնվում են, քանի որ կրիպտոշուկան բախվում է կրիպտոարժույթների կարգավորման և օգտագործման օրենքների խստացման հետ, ինչպես նաև Կենտրոնական բանկերը բարձրացնում են տոկոսադրույքները: Ըստ 99Bitcoins-ի տվյլաների՝ 2010 թվականից ի վեր ամենամեծ կրիպտոարժույթը «մեռած» է համարվել առնվազն 458 անգամ։ Այս տարի գրանցվել է նմանատիպ 19 դեպք։

Այնուամենայնիվ, ReSource-ի համահիմնադիր Էշլի Թեյլոր Բաքը կարծում է, որ բիթքոինը այժմ կենդանի է «ավելի քան երբևէ»:

«Բիթքոինը չեզոք, անկողմնակալ դրամավարկային համակարգի ամենահամոզիչ օրինակն է: Սա միակ լայնածավալ, իսկապես ապակենտրոնացված ցանցն է, որն ի վիճակի է կարգավորել կանխիկ գումարի ծավալը, որն անհրաժեշտ է ինքնիշխան և ազգային պետությունների կողմից միմյանց վստահելու և փոխգործակցելու համար։ Նաև ոչ մի շանս չկա, որ բիթքոինը կարող է անհետանալ, քանի որ բլոքչեյնն աշխատում է տիեզերքում արբանյակների վրա», – ասել է Բաքը:

Ըստ Բաքի՝ կրիպտոշուկան փլուզվել է երկու պատճառով.

  • Դաշնային պահուստը բարձրացրել է դրույքները «տագնապային մակարդակի» և
  • ընկերությունները և ներդրողները տարվել են փոխառվող միջոցներով

Terra-ն (LUNA) և նրա քույր սթեյբլքոին TerraUSD-ը (UST) նույնպես կարող էին կրիպտո շուկայի անկման պատճառ հանդիսանալ, երբ երկու քոիններն էլ սկսեցին կորցնել արժեքը մայիսի սկզբին:

Celsius Network-ի լուծարման ալիքը նույնպես մեծ ազդեցություն է ունեցել ապակենտրոնացված ֆինանսական (DeFi) էկոհամակարգի վրա: Բաքը կարծում է, որ Celsius-ի հետ կապված իրավիճակը այս ոլորտին երկարաժամկետ վնաս պատճառելու վտանգ ունի:

«Կրիպտոտարածությունում նաև կարիք կա հուսալի ներդրումների, որոնք հիմնված կլինեն նախագծի ներուժի ապագայի վրա։ Ամեն անգամ, երբ համակարգը նման շոկի է ենթարկվում,  դա բացահայտում է իրական բլոքչեյնի հիմունքների բացակայությունը», – ասել է նա:

Կա՞ արդյոք գոնե մի փոքր հույս

2021 թվականի նոյեմբերից կրիպտո տարածությունը կորցրել է իր բոլոր ժամանակների բարձր ընդհանուր շուկայական կապիտալիզացիայի մոտ երկու երրորդը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ներկայիս աճի նշանները և ֆինանսավորումը, ինչպիսին է 130 միլիոն դոլար արժողությամբ Magic Eden գործարքը, շուկան հույսի նշույլներ է ցույց տվել: Ըստ CoinMarketCap-ի՝ ոլորտի շուկայական կապիտալիզացիան համախմբվում է 940 միլիարդ դոլարի սահմանագծի շուրջ:

Բաքը նշում է, որ իրական նախագծերը կշարունակեն զարգանալ, սակայն մանրածախ առևտրի և կրիպտոտարածության նկատմամբ վստահության ընկալումը փոխվել է։ Կպահանջվի որոշ ժամանակ՝ վերադառնալու մինչև անկման եղած վիճակին, քանի որ «վստահությունը վերաշահելը հեշտ չէ»,- հավելել է Բաքը։

«Մենք, ամենայն հավանականությամբ, կտեսնենք ավելի շատ լուծարումներ և շուկայի ձերբազատում վատ նախագծերից: Այնուամենայնիվ, որոշ լավ նախագծեր նույնպես կմեռնեն։ Երկարաժամկետ հեռանկարում web3-ը կլինի համացանցի հաջորդ մակարդակը 5-10 տարվա ընթացքում, և ներդրողների համար կան մի քանի լավ հնարավորություն՝ այժմ ցածր գնով ակտիվներ ձեռք բերելու համար»:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12