
Հացահատիկի արտահանումն Արցախից արգելվել է
Արցախի կառավարության որոշմամբ արգելվել է հացահատիկի արտահանումն Արցախի տարածքից: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից:
««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, Արցախի Հանրապետության կառավարության N 755-Ն որոշմամբ, սույն թվականի հուլիսի 1-ից արգելվել է ցորենի և գարու, այդ թվում՝ ցորենի և գարու սերմացուների արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից:
Սույն որոշման իրագործման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին»,- ասված է հաղորդագրության մեջ: