28/06/2011 16:16
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀՀ-ՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԻ 448 ՀԱՇՎԱՊԱՀ
ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է հունիսի 24-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 20 դիմորդներից հինգը քննությանը չեն ներկայացել, 8-ին շնորհվել է որակավորման վկայական: Որակավորման վկայականն ուժի մեջ է 5 տարի ժամկետով:
2011 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 9 քննություն, որոնց արդյունքներով շնորհվել է 81 որակավորման վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 28.06.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 443 հաշվապահ:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
