ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ
Այսօր` հունիսի 28-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Եվրասիական զարգացման բանկի հերթական նիստին:
Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է և ստեղծվել է 2006թ. Ռուսաստանի Դաշնության ու Ղազախստանի Հանրապետության կողմից: Բանկի անդամ երկրներն են Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը: Բանկի հիմնական նպատակը անդամ-երկրների շուկայական տնտեսությունների զարգացմանը աջակցելն է:
Հայաստանը բանկին անդամակցում է 2009թ-ից: Բանկի խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչը ՀՀ ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանն Է:
Եվրասիական զարգացման բանկի այս նիստի ընթացքում քննարկվելու են տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, բանկի կողմից իրականացվող ծրագրերը և այլ հարցեր: