Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Multicoin Capital-ը հայտարարել է 430 միլիոն դոլար վենչուրային կրիպտոֆոնդի մասին
13/07/2022 17:07
Կիսվել

Multicoin Capital-ը հայտարարել է 430 միլիոն դոլար վենչուրային կրիպտոֆոնդի մասին

Կրիպտոարժույթների ներդրումային Multicoin Capital ընկերությունը հայտարարել է 430 միլիոն դոլարի չափով երրորդ վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին։

Ընկերությունը նախատեսում է օգտագործել համակարգը «զանգվածային սպառողական շուկաները փոխելու» ներուժ ունեցող նախագծերին աջակցելու համար:

Ընկերությունը մտադիր է նոր հիմնադրամը կենտրոնացնել ներդրումների այնպիսի լուծումների վրա, որոնք «մարդկանց խրախուսում են կատարել ստուգելի աշխատանք, որը ստեղծում է իրական ենթակառուցվածք»:

Որպես նման նախագծերի օրինակ Multicoin Capital-ը նշել է Helium ապակենտրոնացված անլար ցանցը և Hivemapper բլոքչեյն քարտեզագրման ծառայությունը:

Վերջինս օգտատերերին խրախուսում է մեքենաների ավտոռեգիստրատորների ձայնագրություններ տրամադրել՝ նավիգացիոն քարտեզներ ստեղծելու համար։ Solana-ի՝ բլոքչեյնի վրա հիմնված հավելվածը, ապրիլին հավաքել է 18 միլիոն դոլար Multicoin-ի գլխավորած փուլի ընթացքում:.

Ընկերությունում նոր ֆոնդի ներդրման մեկ այլ ուղղությունն անվանել են DataDAO: Սրանք ապակենտրոնացված օբյեկտներ են, որոնք օգտագործում են նաև «ֆիզիկական աշխատանքի ապացույց» հասկացությունը, բայց հիմնականում կենտրոնացած են տվյալների վրա:

Multicoin-ում ենթադրում են, որ կան շատ մասնատված տվյալներ, որոնք, եթե միավորվեն, կարող են «ավելի արժեքավոր լինել, քան մասերի գումարը»: Այնուամենայնիվ, համախմբումը հնարավոր չէ գաղտնիության հարցերից ելնելով կամ այն ​​պատճառով, որ «ագրեգատորները ենթակա չեն օգտատերերի վերահսկողության»:

Ներդրումային ընկերությունում կարծում են, որ այս խնդիրները կարող են լուծվել կրիպտոարժույթների օգնությամբ, որոնք կարող են ուժեղ խթան հանդիսանալ:

Որպես նոր հիմնադրամի ներդրումների մեկ այլ ուղղություն՝ ընկերությունը դիտարկում է կոնտենտի մոնետիզացիայի նախագծեր առցանց հարթակների միջոցով՝ օգտագործելով թվային արժույթներ, NFT-ներ և սոցիալական թոքեններ:

Հիշեցնենք, որ 2021 թվականին Multicoin-ը գործարկել է Venture Fund II հիմնադրամը՝ 100 միլիոն դոլարի ակտիվներով:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12