ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ» ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Չինաստանի կառավարությունը մտադիր է կրճատելու ռազմավարական նշանակության ոլորտներում իրականացվող ներդրումների ծավալը՝ պայմանավորված այս ոլորտներում մեծ մասշտաբների հասնող կոռուպցիոն ռիսկերով: Ըստ պաշտոնական աղբյուրների` Չինաստանի կառավարությունը նախատեսում է կրճատել այնպիսի ծրագրերի ֆինանսավորումն, ինչպիսին է, օրինակ, «էքսպրես» երկաթուղային նախագիծը:
Ներկայումս այս երկրի կառավարությունը քննարկում է արդյունաբերության յոթ ոլորտների ֆինանսավորման «դադարեցման» հարցը: Ըստ վերլուծաբանների հաշվարկների` ներդրումային ծրագրերի ֆինանսավորման դադարեցման արդյունքում Չինաստանը կտնտեսի 1,5 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Չինաստանում ռազմավարական նշանակություն ունեն տնտեսության հետևյալ ոլորտները՝ ճշգրիտ սարքաշինությունը, նոր սերունդի տեղեկատվական տեխնոլոգիաները, «էկոնոմ» տեխնոլոգիաների արտադրությունը, այլընտրանքային էներգետիկայի արտադրությունը և այլն: