Կրիպտո

USD BUY - 388.00+1.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 71.24+0.28 WTI - 67.15+0.30
COMEX:  GOLD - 2594.40+1.05 SILVER - 30.71+1.22
COMEX:  PLATINUM - 956.30+1.09
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.73+0.25 EUR/GBP - 1.054-0.01
FOREX:  EUR/USD - 1.054-0.01 GBP/USD - 1.2622+0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
Ներդրողները մեկ շաբաթվում 1 միլիարդ դոլար են ներդրել ամերիկյան մայնինգային ընկերությունների բաժնետոմսերում
30/07/2022 19:21
Կիսվել

Ներդրողները մեկ շաբաթվում 1 միլիարդ դոլար են ներդրել ամերիկյան մայնինգային ընկերությունների բաժնետոմսերում

Բիթքոինի մայնինգ բիզնես-մոդելը գրավիչ է թվում միջին և երկարաժամկետ հեռանկարում:

Հիմնվելով ԱՄՆ-ում հանրային բիթքոին մայներ-ընկերությունների բաժնետոմսերի դինամիկայի վրա՝ վերջին շաբաթվա ընթացքում մանրածախ ներդրողները դրանցում ներդրել են մոտ 1 միլիարդ դոլար: Առավել հայտնի են դարձել Marathon Digital Holdings, Coinbase և Riot Blockchain արժեթղթերը:

Արդյունքում, վերջին 30 օրվա ընթացքում Marathon Digital Holdings-ի բաժնետոմսերն իրենց ներդրողներին բերել են 133% շահույթ, թեև դրանք դեռևս 40%-ով պակաս են տարեսկզբի արժեքից: Coinbase-ի և Riot Blockchain-ի բաժնետոմսերը յուրաքանչյուր դեպքում, մեկ ամսվա ընթացքում ավելացել են մոտ 50%-ով:

Արդյունքում, NYSE FactSet Global Blockchain Technologies ինդեքսը, որը հետևում է բլոքչեյն ոլորտի ընկերությունների դինամիկային, ցույց է տվել ամենահզոր աճը վերջին 30 օրվա ընթացքում. վերջին անգամ նման աճ գրանցվել է 2021 թվականի փետրվարին: Մեկ այլ ցուցանիշ՝ Bloomberg Galaxy Crypto Index-ը, տարեսկզբից աճել է 35%-ով, թեև բիթքոինի գինը այս ընթացքում նվազել է 48%-ով։ Այնուամենայնիվ, կարևոր է թրենդը. վերջին 30 օրվա ընթացքում #1 կրիպտոարժույթի գինը բարձրացել է, ինչը առաջին անգամն է այս տարվա մարտից ի վեր:

Հատկանշական է, որ առևտրային ֆոնդերի թոփ 20 ամենաեկամտաբեր ներդրումային բորսայի ֆոնդերից (ETF), եթե դիտարկենք հունիսի վերջից մինչև ընթացիկ պահն ընկած ժամանակահատվածը, դրանց կեսը կրիպտոարժույթի ոլորտում ներդրումների հետ կապված ֆոնդերն են։

Այսպիսով, Bitcoin Miners ETF-ն Viridi-ից 7,4 միլիոն դոլարի չափով մեկ ամսվա ընթացքում գրանցել է ներդրողների միջոցների մեկ երրորդի աճ: Եվ Stronghold Digital Mining ETF-ից գրանցեց 79% աճ, որը հանդիսանում է Wall Street-ի պատմության մեջ ETF բոլոր տեսակներից լավագույն ցուցանիշներից մեկը: Սա փաստում է այն մասին, որ բիթքոինի մայնինգ բիզնես-մոդելը գրավիչ է թվում ներդրողների համար միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00