Ֆինանսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՀՀ ԿԲ – ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԳՆԱՃԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ ՉԵՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
20/07/2011 17:42
Կիսվել

ՀՀ ԿԲ – ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԳՆԱՃԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ ՉԵՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Մեր տնտեսությունում գնաճային միջավայրի ձևավորման առումով տնտեսության արտաքին հատվածից էական ազդակներ չկան: Այսպիսին է ՀՀ ԿԲ խորհրդի գնահատականը: Ինչպես նշվում է ԿԲ խորհրդի նիստի արձանագրության մեջ`  2011 թվականի երկրորդ եռամսյակում միջազգային ապրանքային շուկաներում, չնայած որոշակի տատանողականությանը, արձանագրվել է գների հարաբերական կայունություն, ինչպես նաև առաջիկա ամիսներին գնաճային ճնշումների ի հայտ գալու հավանականությունը գնահատվում է  շատ փոքր: Այս համատեքստում ՀՀ ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ տնտեսության ներքին զարգացումները ևս գնաճային միջավայր չեն ձևավորում. աշխատանքի շուկայի և մասնավոր ծախսումների ազդեցությունը չեզոք է, իսկ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը` զսպող:

Միաժամանակ, ՀՀ ԿԲ-ն փաստում է` տարեսկզբից իրականացրած դրամավարկային պայմանների խստացումը, որի ներքո վերաֆինանսավորման տոկոսադրույքի 1.25 տոկոսային կետով բարձրացմանը դրամային շուկան արձագանքեց տոկոսադրույքների ավելի բարձր աճով, ևս շարունակում է նպաստել գնաճային միջավայրի մեղմմանը: Ավելին, առաջիկա երկու ամիսներին սպասվում է գյուղմթերքների գների նվազմամբ պայմանավորված  գնանկումային միջավայրի պահպանում:

ՀՀ ԿԲ խորհուրդը նաև գտնում է, որ համաշխարհային և ներքին տնտեսությունների ներկա զարգացումները, ինչպես նաև նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսության ճյուղում ավելի բարենպաստ պայմանները թույլ են տալիս վերահաստատել, որ ծրագրում նախանշված ռիսկերի հաշվեկշռված դրսևորման պարագայում կանխատեսվող հորիզոնում մեծ հավանականությամբ գնաճը կձևավորվի 4% ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

AMP
15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88