Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 420.50-0.50 EUR SELL - 427.00-1.00
OIL:  BRENT - 92.50-1.18 WTI - 85.46-1.84
COMEX:  GOLD - 4640.80+0.36 SILVER - 68.12-1.94
COMEX:  PLATINUM - 1864.30-1.66
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.35+0.28 EUR/GBP - 1.1659-0.17
FOREX:  EUR/USD - 1.1659-0.17 GBP/USD - 1.3628-0.06
STOCKS RUS:  RTSI - 783.40-3.41
STOCKS US: DOW JONES - 53417.16+0.26 NASDAQ - 25980.19-0.76
STOCKS US: S&P 500 - 7652.86-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10854.32+0.35 CAC40 - 8453.01-0.37
STOCKS EUR:  DAX - 26106.60-0.11
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
ՎԱՐՉԱՊԵՏ – ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԵՌԵՎՍ ԱՌԿԱ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ
27/07/2011 16:18
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ – ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԵՌԵՎՍ ԱՌԿԱ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի անդրանիկ նիստը` վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Խորհրդի կազմում ընդգրկվել են պետական մարմինների, գործարար համայնքի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ոլորտի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Փոքր և միջին բիզնեսի զարգացումը մեզ համար ունի տնտեսական, քաղաքական և սոցիալական լուրջ բովանդակություն: Հայաստանի Հանրապետության կառավարության համար փոքր և միջին բիզնեսի զարգացումը մշտապես դիտարկվել է որպես գերակա խնդիր: Այս 3 տարիների ընթացքում մենք ձեռնարկել ենք միջոցառումներ, որոնց նպատակն է եղել ստեղծել բարենպաստ պայմաններ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Փոքր և միջին բիզնեսի զարգացումը նաև նպատակ ունի ստեղծել Հայաստանի Հանրապետությունում միջին խավ, որը կունենա էական դերակատարություն քաղաքական, տնտեսական բարեփոխումների համար: Գաղտնիք չէ, որ հենց միջին խավն է, որ հանդիսանում է ցանկացած հասարակության կարևորագույն շարժիչ ուժը: Մարդիկ, ովքեր պատասխանատվություն են ստանձնում իրենց տնտեսական ապագայի համար, ինքնուրույնաբար կայացնում են տնտեսական որոշումներ և հանդիսանում են պատասխանատու քաղաքացի երկրի համար: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բարեփոխումների հիմնական շարժիչ ուժը եղել է և մնում է միջին խավը: Քաղաքացիական հասարակության ձևավորման տեսակետից նույնպես մենք գտնում ենք, որ առանց փոքր և միջին բիզնեսի հնարավոր չէ ունենալ լուրջ հաջողություններ: Չնայած այն միջոցառումների, որ իրականացվել են վերջին 3 տարիների ընթացքում, դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, խոչընդոտներ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար և համագործակցության այս ձևաչափը, որ մենք ստեղծում ենք, հնարավորություն է տալու մեզ մշտապես լինելով երկխոսության մեջ, ժամանակին բացահայտել խնդիրները և գտնել լուծումներ այդ խնդիրներին, ընդ որում, այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի լինեն նաև փոքր և միջին բիզնեսի համար: Մենք ձեզ հետ միասին պետք է ձևավորենք աշխատանքների օրակարգ, մշտապես այդ օրակարգը պետք է թարմացվի առաջին հերթին փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից: 

Մի կողմից` մենք պետք է հստակ պատկերացնենք այն ռազմավարությունը, որն ընկած է լինելու մեր քաղաքականության ներքո և այդ ռազմավարությունը պետք է անպայման ձեզ հետ համաձայնեցված լինի, հասկանալի: Մյուս կողմից` այդ ռազմավարությունն իրականացնելու ընթացքում մենք պետք է կարողանանք օպերատիվ հարցեր քննարկել ձեզ հետ, և այդ օպերատիվ հարցերը մեզ հնարավորություն են տալու պատկերացնել, թե իրական իրավիճակն ինչպիսին է և ինչ հոգսերով են ապրում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները: Համագործակցության այսպիսի ձևաչափեր` խորհուրդներ, մենք ունենք մի քանի ոլորտներում` տեղեկատվական տեխնոլոգիաների, բիզնես-միջավայրի բարելավման և այլն, և այսպիսի ձևաչափերն իրենց արդարացնում են: Այն հանգամանքը, որ խորհուրդը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, հնարավորություն է տալիս որոշ խնդիրներ լուծելու համար օպերատիվ ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խմբեր, տալ հստակ հանձնարարականներ, այդ միջգերատեսչական աշխատանքային խմբերում ընդգրկել նաև բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի լուծումները լինեն հավասարակշռված և հաշվի առնեն բոլորի շահերը: 

Հաշվի առնելով, որ այս դրական փորձն առկա է, համոզված եմ, որ նաև մեր նորաստեղծ` փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցերով զբաղվող խորհուրդը դրական արդյունքներ կտա: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խորհրդի անդամներին, որոնք ներկայացնում են ոչ պետական հատվածը, որ համաձայնվել են ընդգրկվել խորհրդի կազմի մեջ և մեզ հետ միասին կատարել այս չափազանց կարևոր և պատասխանատու առաքելությունը», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Անցնելով օրակարագային հարցերին` խորհուրդը հաստատել է իր աշխատակարգը և կառուցվածքը, ապա խորհրդի քարտուղար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է խորհրդի գործարար համայնքը ներկայացնող անդամներին:

Այնուհետև խորհրդի անդամները բարձրացրել են ոլորտին առնչվող մի քանի մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ` համապատասխան գերատեսչությունների կողմից: 

Ամփոփելով խորհրդի առաջին նիստի աշխատանքները` վարչապետն ընդգծել է, որ ակնկալվում է խորհրդի անդամների ակտիվ աշխատանքը: «Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի մեր քննարկումներն այս ձևաչափով չսահմանափակվեն: Մեր քննարկումների ոգին և տրամաբանությունը դուք պետք է փոխանցեք ձեր կազմակերպությունների անդամներին, շահագրգիռ այլ մարմիներին, քանի որ լրջագույն խնդիր է տեղեկատվության ներկայացումը: Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ մարդիկ տեղեկացված չեն այս կամ այն նորմի, օրենքի վերաբերյալ: Ուստի խորհուրդը լինելու է այն խողովակը, որի միջոցով շահագրգիռ մարմիններն ու անձինք տեղյակ կպահվեն նորմատիվային և այլ փոխությունների մասին»,- դիմելով ներկաներին` ասել է վարչապետը: 

Նշենք, որ նախատեսվում է հիմնել խորհրդի կայքէջը և էլեկտրոնային հասցեն, որի միջոցով շահագրգիռ մարմինները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց մտահոգող խնդիրներն ու առաջարկությունները` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման նպատակով:

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11