Ֆինանսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Հայաստանի բանկերի միություն. ՀՀ բանկային համակարգի կիսամյակային արդյունքները
31/08/2022 11:48
Կիսվել

Հայաստանի բանկերի միություն. ՀՀ բանկային համակարգի կիսամյակային արդյունքները

ՀՀ բանկային համակարգի 2022թ․ առաջին կիսամյակի ամփոփ ցուցանիշների ներկայացման նպատակով Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) այսօր կայացավ հերթական մամլո ասուլիսը՝ ՀԲՄ ղեկավար կազմի մասնակցությամբ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի դիտարկմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում հիմնական ցուցանիշների մասով ՀՀ բանկային համակարգում արձանագրվել է աճ։

Մասնավորապես՝ կապիտալն ավելացել է  23%-ով՝ կազմելով 1 139 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները՝ 2.74%-ով՝ կազմելով 7 239 մլրդ դրամ։ ՀԲՄ գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ տարիների ընթացքում բանկային համակարգում կապիտալի և ակտիվների էական, անընդհատ աճը վկայում է համակարգի շարունակական մեծացման և ընդլայնման մասին։

2022թ-ի առաջին կիսամյակում վարկային ներդրումներն ավելացել են 0.7%-ով՝ կազմելով 3 996 մլրդ դրամ։  Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 44․4%-ը (1 828 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 44․2%-ը՝ (1 818 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը և 11․4%-ը՝ (466 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները:

Վարկերի կառուցվածքում աճ գրանցվել է մասնավորապես սպառողական (0.4%), հիպոտեքի (10.3%), շինարարության (4.2%), գյուղատնտեսության (1.6%) վարկերի մասով։ Նվազում գրանցվել է մասնավորապես տրանսպորտի և կապի (20.3%), սպասարկման(8.9%), արդյունաբերության(2.2%) և առևտրի(2%),  ոլորտներում:

Հայաստանի բանկերի միություն. ՀՀ բանկային համակարգի կիսամյակային արդյունքները

ԱՎԱՆԴՆԵՐ

2022թ․-ի առաջին կիսամյակում ընդհանուր ավանդներն ավելացել են շուրջ 47 մլրդ դրամով կամ 1.2%-ով՝ կազմելով 4 072 մլրդ դրամ։ Առաջին կիսամյակի վերջի դրությամբ ավանդների դրամով և արտարժույթով մասնաբաժինները շարունակում են մնալ հավասար (50/50):

«2022թ-ի առաջին կիսամյակում ռեզիդենտների ավանդները նվազել են շուրջ 17 մլրդ դրամով կամ 0.5%-ով, իսկ առաջին եռամսյակի համեմատ՝ 30 մլրդ դրամով կամ 0.9%-ով: Ոչ ռեզիդենտների ավանդներն ավելացել են շուրջ 65 մլրդ դրամով կամ 7.4%-ով, 31.03.2022թ.-ի համեմատ՝ 120 մլրդ դրամով կամ 14.5%-ով: Ռեզիդենտների ավանդների նվազումը պայմանավորված է նաև դրամի արժևորմամբ՝ արտարժութային ավանդները դրամով արտահայտված նվազել են»,-նշել է Սեյրան Սարգսյանը։

ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ

ՀԲՄ գործադիր տնօրենի դիտարկմամբ՝ աշխարհում գնաճային ֆոնի պայմաններում նկատվում է տոկոսադրույքների աճ, սակայն Հայաստանում թե ավանդների, և թե վարկերի մասով էական փոփոխություններ չեն դիտարկվել: Ըստ այդմ՝ բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքները ՀՀ դրամով 2022թ-ի հունիսին 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 1.4%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 0.8%-ով՝ կազմելով 13.6%: Դոլարով վարկերի տոկոսադրույքները 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 0.2%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 0.1%-ով՝ կազմելով 8.6%:

Բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքները ՀՀ դրամով 2022թ-ի հունիսին 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 0,2%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ նվազել է 0,8%-ով՝ կազմելով 9,6%: Դոլարով ավանդների տոկոսադրույքները 2021թ-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 0,1%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 0,4%-ով՝ կազմելով 3,7%:

 

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի կողմից թողարկված արժեթղթերի պորտֆելը կազմում է 376 մլրդ դրամ, արժեթղթերում ներդրումները՝ 1.3 տրլն դրամ:

ՇԱՀՈՒՅԹ

Անդրադառնալով շահութի ցուցանիշին՝ ՀԲՄ գործադիր տնօրենը նշեց, որ  ընթացիկ տարվա առաջին կիսամյակում համակարգն ունեցել է 111 մլրդ դրամի շահույթ Սեյրան Սարգսյանը նշեց, որ շահույթի ցուցանիշին անդրադառնալիս՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շարք կարևոր հանգամանքների։

«Վերջին տարիներին առերեսվելով մի շարք մարտահրավերների՝ բանկային համակարգում շահույթի մակարդակը մշտապես եղել է էապես ցածր մակարդակում։ Սովորաբար մեր բանկային համակարգում շահույթի ընդունելի մակարդակը ցածր է եղել բանկային համակարգում ներդրողների համար ընդունելի շահութաբերության մակարդակից։ Թեև տարիներ շարունակ համակարգը գրանցել է կայուն և շարունակական աճ՝ համալրելով կապիտալն ու ակտիվները, կապիտալի շահութաբերության ցուցանիշը բացարձակ արժեքով էապես չի բարձրացել։ Հետևաբար՝ նախորդ տարիներին ստացված շահույթը համակարգի մեծացման դեպքում պետք է բացարձակ արժեքով ևս մեծանար։  

Աշխարհի զարգացող երկրներում կապիտալի վերադարձելիության ցուցանիշը սովորաբար ավելի բարձր է լինում քան զարգացած երկրներում, մասնավորապես՝   ԱՄՆ և Եվրոպական երկրներում։  Վերջին 15 տարիների ընթացքում  Հայաստանի բանկային համակարգի   կապիտալի վերադարձելիության ցուցանիշը համադրելի է ԱՄՆ և ԵՄ երկրների կապիտալի վերադարձելիության միջին ցուցանիշի հետ, մինչդեռ պետք է էապես բարձր լիներ, որպես զարգացող երկրի բանկային համակարգ։ Օրինակ, հարևան Վրաստանում նախորդ տարեվերջին կապիտալի շահութաբերության մակարդակը 245% էր, իսկ Հայաստանում՝ 95%։

Ինչպես արդեն նշեցինք՝ հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումների աճն էական չի եղել, տոկոսադրույքներն ու տոկոսային եկամուտները  ևս էապես չեն փոխվել և հիմնականում մեծացել են ոչ տոկոսային եկամուտները։  Կիսամյակի կտրվածքով շահույթի նման ցուցանիշը պայմանավորված է նաև իրենց տնտեսական շահի կենտրոնը Հայաստան տեղափոխած ոչ ռեզիդենտների կողմից բացված շուրջ 20 հազար հաշիվների, Հայաստան այցելած շուրջ 600 հազար զբոսաշրջիկներին մատուցված ծառայությունների հանգամանքով։ Մեր գնահատմամբ՝ այս ամենը պայմանավորված է ստեղծված իրավիճակով և կրում է ժամանակավոր բնույթ»,- նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

ԲԱՆԿԵՐԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ ԵՎ ՀԱՇԻՎՆԵՐ

Ասուլիսի շրջանակում բանախոսները ներկայացրել են նաև  կիսամյակային ամփոփ տվյալներ բանկերի հաճախորդների, հաշիվների և քարտերի, ինչպես նաև փոխանցումների և համակարգի կողմից վճարված հարկերի վերաբերյալ։

2022թ-ի հունիսին բանկերի հաճախորդների թիվը 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է` 123 214-ով կամ 3.6%-ով, մասնավորապես՝ ֆիզ. անձինք ավելացել են  107 802-ով (3.3%), իրավաբանական անձինք՝  15 412-ով (13.4%):

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ ՀՀ առևտրային բանկերը սպասարկում են ֆիզիկական և իրավաբանական անձանց թվով 6 մլն 987 հազար հաշիվներ: 2022թ-ի հունիսին հաճախորդների հաշիվներն ավելացել են՝ 300 459-ով (4.5%): Ֆիզ. անձանց հաշիվներն ավելացել են՝ 263 699-ով (4.1%), իրավաբանական անձանց հաշիվները՝ 36 760-ով (14.2%): Հիշեցնենք, որ եթե մեկ հաճախորդը հաշիվներ ունի մեկից ավելի բանկերում, ապա նույնքան անգամ ներառվում է հաճախորդների թվի մեջ։

ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանը հիշեցրեց, որ Հայաստանում այսօրվա դրությամբ ներկայացված են բոլոր միջազգային վճարային համակարգերը։

Հաշվետու ժամանակահատվածում  վճարային քարտերի քանակը կազմել է  2 798 236, որը 2021թ-ի համեմատ ավելացել է 95 579-ով (3.5%): Վճարային քարտերով կատարվել է 84 006 823 գործարք, որը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ` ավելացել է 40.1%-ով: Վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 1 970 756 մլն ՀՀ դրամ, որը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 26.4%-ով:

ՀԲՄ գործադիր տնօրենի դիտարկմամբ՝ հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պահպանվել է անկանխիկ գործարքների քանակական և ծավալային աճը: Մասնավորապես՝ անկանխիկ գործարքների քանակն աճել է 50.9%-ով՝ կազմելով 56 520 485,    ծավալն ավելացել է  35.8%-ով՝ կազմելով 603 964 մլն դրամ:

«Անխանխիկ կատարվող գործարքների ծավալային և քանակական  շարունակական աճի դինամիկան փաստում է, որ աստիճանաբար նախապատվությունը տրվում է անկանխիկ գործարքներին։ Հետևաբար, հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նոր կարգավորումները պարզապես արագացրեցին բնական կերպով ընթացող գործընթացը։ Ըստ այդմ, ակնկալվող արդյունքն էլ, որն էապես դրական կերպով անդրադանալու է երկրի տնտեսության վրա, էլ ավելի արագ տեսանելի կլինի»,-նշել է ՀԲՄ գործադիր տնօրենը:

ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքները ՀՀ-ում 2022թ-ի 1-ին կիսամյակում 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 38.4%-ով, ծավալը՝ 23.8%-ով:

ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքներն արտասահմանում ավելացել են 78.2%-ով, գործարքների ծավալը՝ 98.7%-ով:

Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքները ՀՀ-ում 2022թ-ի 1-ին կիսամյակում 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 30.1%-ով, ծավալը՝ 8.4%-ով:

2022թ-ի հունվար-հունիս ժամանակահատվածում արտասահմանից ստացումների ծավալը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 922 մլն դոլարով կամ 97.3%-ով: Արտասահման կատարված փոխանցումների ծավալը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 326 մլն դոլարով կամ 57.7%-ով: ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 596 մլն դոլարով կամ 155.6%-ով:

Անդրադառնալով բանկերի կողմից վճարվող հարկերի թեմային՝ Արման Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջին կիսամյակում ՀՀ բանկերը շուրջ 10%-ով ավելացրել են պետական բյուջե վճարված հարկերը։ Մասնավորապես՝ 2022թ-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ 16 առևտրային բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը նախորդ տարվա (17 առևտրային բանկ) նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել ՝ շուրջ 2 831 մլն դրամով կամ 9.4%-ով, իսկ ուղղակի հարկերը՝ շուրջ 2 830 մլն դրամով կամ 11%-ով:

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2022թ-ի հունվար-հունիս ամիսներին 2 055 մլն դրամ, ավելի քան 3 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 701 մլն դրամ, իսկ շահութահարկի և եկամտահարկի միջինը` 1 792 մլն դրամ, 8 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 224 մլն դրամ:

Ասուլիսի ավարտին բանախոսները պատասխանել են նաև լրագրողների հարցերին:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88