05/09/2011 15:05
«ՖՐԵՇ»-Ը ՏՈՒԳԱՆՎԵԼ Է ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի շրջանակներում քննարկվել է, մասնավորապես, «Ֆրեշ» ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը: Հիշեցնենք, որ «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցում մայիսի 4-ից 17-ը գործող ակցիայի շրջանակում հայտարարվել է, որ 3 հատ կիվին միասին վաճառվելու է 375 դրամով, մինչդեռ մայիսի 10-ին դրա դիմաց հաճախորդից գանձվել է 510 դրամ:
Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունը, ինչպես նաև ընկերության ներկայացրած պարզաբանումը փաստում են, որ ակցիայի շրջանակում ներկայացված ապրանքը չի վաճառվել այն գնով, որը նշված է գովազդում: Օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության առնչությամբ «Ֆրեշ» ընկերության հանդեպ կիրառվեց տուգանք՝ 500 հազար դրամի չափով:
24/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.38
+0.22
Եվրո (EUR)
426.22
-1.09
Ռուբլի (RUR)
4.3633
-0.0078
Լարի (GEL)
140.01
+0.19
Արծաթ
816.55
+32.95
10:50 25/08/26
10:30 25/08/26
