ԵՎՐԱԳՈՏՈՒ ՊԱՐՏՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՍՈՐՈՍԻՆ ՀԻՇԵՑՐԵԼ Է LEHMAN BROTHERS–Ի «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»
Եվրագոտու անդամ երկրներում պարտքային ճգնաժամի խորացումը կարող է հանգեցնել մի շարք եվրոպական բանկերի փլուզմանն, ինչըն իր հերթին կառաջացնի մեծ խառնաշփոթ ֆինանսական շուկաներում` դառնալով նոր համաշխարհային ճգնաժամի առաջացման պատճառ: Նման կարծիք է հայտնել ամերիկացի միլիարդատեր և հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը` The New York Times-ին տված իր հարցազրույցում: Հայտնի ֆինանսիստն ընդգծել է, որ Եվրագոտու անկումը կարող է առավել «լուրջ և կործանիչ» լինել, քան 2008 թվականին ամերիկյան Lehman Brothers բանկի սնանկացումը:
Իր դիտարկումներում Ջորջ Սորոսը նշել է, որ ներկայումս մեծ մտահոգության առիթ է տալիս Եվրամիության մակարդակով համաեվրոպական ֆինանսական կառույցի բացակայությունը: Նա նշել է, որ միասնական ֆինանասական կառույցը հնարավորություն կտար հաղթահարել Եվրագոտու «բանկային» ճգնաժամը: