
Wizz Air-ը տարեսկզբից թռիչքներ կիրականացնի Միլան-Երևան-Միլան երթուղով
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից տեղեկացնում են՝ հունվարի 10-ից Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Միլան-Երևան-Միլան երթուղով:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: