BRICS-Ը «ԿՓՐԿԻ» ԵՎՐՈՊԱՆ
BRICS երկրները` Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը, մտադիր են աջակցել ԵՄ-ին և միջոցներ տրամադրել Եվրագոտու «փրկության» ծրագրերի իրականացման համար:
ԵՄ-ն արդեն վաղուց փորձում է սեփական միջոցներով «հանդարտեցնել» եվրոպական ճգնաժամը, ինչը, սակայն,դեռևս չի հաջողվում:
Շրջանառվող լուրերի համաձայն` եվրոպացիները օգնություն են խնդրել զարգացող երկրներից, որոնք ապահովված են ոսկեարժութային պահուստներով:
Նշենք, որ ՌԴ-ն արդեն պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում եվրոպարտատոմսերում կատարել որոշակի ներդրումներ:
Հիշեցնենք, որ 2011 թվականի ամռանը եվրոպական պարտքային ճգնաժամի հերթական «զոհը» դարձան Իտալիան և Իսպանիան, որոնց պետական պարտատոմսերի շուկայական տոկոսադրույքերը հասան ռեկորդային չափերի: Վերջինս արդյունքում բարձրացան նաև պետական փոխառությունների գները, որն էլ առաջացրեց ընթացիկ պարտավորությունների մարման հետ կապված դժվարություններ: