Ֆինանսական

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 367.50+0.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
Ակբա բանկ. 25 մլն ԱՄՆ դոլար` մասնավոր հատվածին աջակցելու համար
26/09/2022 17:13
Կիսվել

Ակբա բանկ. 25 մլն ԱՄՆ դոլար` մասնավոր հատվածին աջակցելու համար

Ակբա բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համագործակցության արդյունքում 25 մլն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև կանանց կողմից ղեկավարվող ընկերություններին ֆինանսավորելու միջոցով: Ֆինանսավորումը տրամադրվելու է և՛ ՀՀ դրամով, և՛ ԱՄՆ դոլարով:

Նշված միջոցներից շուրջ 7 միլիոն ԱՄՆ դոլարն Ակբա բանկը ներգրավել է EU4Business-EBRD վարկային գծի ծրագրի շրջանակում, որի շնորհիվ բանկը տեղական ընկերություններին կօգնի դառնալ ավելի մրցունակ՝ իրենց ապրանքների և ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև «կանաչ» տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու միջոցով: EU4Business նախաձեռնության շրջանակում Եվրոպական միությունը նաև խրախուսական դրամաշնորհներ՝ քեշբեքեր և անվճար տեխնիկական աջակցություն կտրամադրի: Որպես 25 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսական փաթեթի մաս՝ 4 միլիոն ԱՄՆ դոլար էլ կտրամադրվի «Կանայք բիզնեսում» (WiB) ծրագրին, որը խթանում է կանանց մասնակցությունը բիզնեսում և աջակցություն է ստանում ԵՄ-ի կողմից: Ստորագրման արարողությանը մասնակցել է նաև Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։

«Ակբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը համագործակցության հարուստ պատմություն ունեն: ՎԶԵԲ-ի հետ մեր ամուր համագործակցությունը սկսել ենք 2003 թվականից: Այժմ մենք 25 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման նոր պայմանագրեր ենք ստորագրում, որի մի մասը կրկին տեղական արժույթով է։ Այս միջոցներով Ակբա բանկը կֆինանսավորի հայաստանյան ՓՄՁ-ներին, բիզնեսը հնարավորություն կստանա ԵՄ չափանիշներին համապատասխան անհրաժեշտ տեխնոլոգիաներ և սարքավորումներ ներգրավել: Ծրագրի կարևոր է կոմպոնենտ է կանանց ձեռներեցության խթանումը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան:

«Հայաստանում Ակբա բանկը մեզ համար առանցքային գործընկեր է: Հպարտ ենք շուրջ քսան տարվա մեր համագործակցության համար: Ցանկանում ենք Հայաստանում նոր հնարավորություններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, կարևոր է աջակցել նաև կանանց կողմից կառավարվող ընկերություններին: Շարունակելու ենք աջակցել տնտեսության մասնավոր հատվածին և նպաստել Հայաստանի զարգացմանը:  Համագործակցության համար շնորհակալ ենք նաև Եվրոպական միությանը, որն աջակցել է այս ֆինանսավորմանը: Այս ամենից բացի, ցանկանում եմ Ակբա բանկին շնորհավորել նաև տեղական շուկայում իր բաժնետոմսերի՝ առաջնային հրապարակային տեղաբաշխում իրականացնելու համար: Սա շատ կարևոր էր և՛ բանկի զարգացման, և՛ երկրի տնտեսության համար»,- նշել է ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն:

Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5200 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:

1992 թվականից սկսած ՎԶԵԲը Հայաստանում 201 ծրագրում ներդրել է շուրջ 2 միլիարդ եվրո:

 

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33