Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՎԱՐՏՎԵՑ 177 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼՈՎ «ՀԱԶԱՐԱՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ
17/09/2011 10:07
Կիսվել

ԱՎԱՐՏՎԵՑ 177 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼՈՎ «ՀԱԶԱՐԱՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ

Երեկ` սեպտեմբերի 16-ին, ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության («ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ) կառավարման խորհրդի վերջին` 60-րդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Մինչ օրակարգային հարցերի քննարկումը խորհրդի անդամների ուշադրությանն է ներկայացվել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքն ու արդյունքներն ամփոփող տեսաֆիլմ:

Այնուհետև, օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվելիք հատկացման վերջին` 21-րդ հայտը` կից փաստաթղթերով: Համաձայն հայտի` ծրագրի փակման ժամանակահատվածի (հոկտեմբեր 2011 թ. – հունվար 2012 թ.) համար «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 16 մլն 661 հազար ԱՄՆ դոլար: Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի մասով նախատեսված այս ֆինանսավորումն օգտագործվելու է շինարարական կազմակերպություններին վերջին վճարումները կատարելու համար, ներառյալ նախկինում պահված հետերաշխիքային գումարները` շինարարների կողմից համապատասխան բանկային երաշխիքներ ներկայացնելուց հետո: Վերոհիշյալ ծախսերի կատարումից հետո «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 176 մլն 491 հազար ԱՄՆ դոլար: 

Հաջորդիվ խորհուրդը որոշում է ընդունել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի փակման պլանի վերանայված տարբերակը հաստատելու մասին:

Ամփոփելով վարչապետ Սարգսյանը նշել է. «Պետք է կառավարման խորհրդի անունից շնորհակալություն հայտնենք ամերիկյան մեր գործընկերներին այս ծրագրի ֆինանսավորման և իրականացման համար: Ահռելի մեծ ծավալի աշխատանք կատարվեց հինգ տարվա ընթացքում: Արդյունքներն, իսկապես, ակնառու են, շոշափելի, և, կարևորը` տեսանելի մեր քաղաքացիների համար: Միևնույն ժամանակ պետք է շնորհակալություն հայտնենք խորհրդի անդամներին, այդ թվում նաև` ոչ պետական հատվածը ներկայացնող, շահառուների կողմից ընտրված ներկայացուցիչներին, ովքեր հինգ տարի մեզ հետ աշխատեցին և եղան անաչառ, վերահսկողություն իրականացրեցին և հնարավորություն ունեցան խորհրդի իրականացրած աշխատանքների վերաբերյալ օբյեկտիվ գնահատականներ տալ իրենց կազմակերպություններին, որոնք իրենց գործուղել էին` վստահ լինելու համար, որ որոշումներն այստեղ կայացվում են խիստ կանոնակարգված ձևով, բաց և թափանցիկ: Ցանկացած խնդիր մենք դարձնում էինք հրապարակային քննարկման առարկա, անգամ եթե լինում էին փոքր կասկածներ արդյունավետության և գործընթացների վերաբերյալ, ապա այդ բոլոր գործառույթները անկեղծորեն քննարկում էինք: Դա ձևավորեց վստահության առանձնահատուկ մթնոլորտ նաև այս ծրագրի իրականացման նկատմամբ: Պետք է Արա Հովսեփյանին և նրա աշխատակազմին շնորհակալություն հայտնենք այս հինգ տարվա աշխատանքի համար»: 

Նշելով, որ աշխատանքը հեշտ չէր, կառավարության ղեկավարն ընդգծել է. «Կարծում եմ` այդ աշխատանքը հաջողվեց: Միևնույն ժամանակ պետք է շնորհակալություն հայտնենք դեսպանատան աշխատակիցներին, «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին, անձամբ Ալեքս Ռասինին ծրագրին շահագրգիռ մասնակցության և սրտացավ մոտեցման համար, ինչի նպատակն էր, որ ծախսված միջոցները ծառայեն բուն նպատակին: Դրա համար ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մեր երախտիքի խոսքը հայտնել ձեզ: Շնորհակալություն»:

Հիշեցնենք, որ 2006 թ. մարտի 27-ին «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» և ՀՀ կառավարության միջև ստորագրվեց 235.65 միլիոն ԱՄՆ դոլարի հնգամյա համաձայնագիր` նպատակ ունենալով կրճատել գյուղական աղքատությունը գյուղատնտեսության ոլորտում կայուն ու տևական աճի ապահովման միջոցով: Համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ մտավ 2006 թ. սեպտեմբերի 29-ից: Հնգամյա ծրագրի իրականացմամբ (2006 թ. սեպտեմբեր – 2011 թ. սեպտեմբեր) «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանը« («ՀՄՀ-Հայաստան») նպաստում է Հայաստանի շուրջ 350 համայնքներում բնակվող ավելի քան 420 հազար գյուղաբնակ շահառուների կենսամակարդակի բարելավմանը` վերականգնելով ոռոգման մայր ջրանցքների վնասված հատվածներ, նորոգման կարիք ունեցող մի շարք պոմպակայաններ, կառուցելով ոռոգման ինքնահոս համակարգեր և երրորդ կարգի ջրանցքներ, վերականգնելով Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի որոշ հատվածներ: «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շրջանակներում նաև վերապատրաստվել են շուրջ 45 հազար ֆերմերներ` ծանոթանալով գյուղատնտեսական առաջավոր փորձին, տեխնիկական աջակցություն է տրամադրվել ջուր մատակարարող կառույցներին և 8.5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ` ֆերմերներին և ագրոբիզնեսով զբաղվող կազմակերպություններին: Ընդհանուր առմամբ «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» կողմից Հայաստանի ոռոգման և գյուղատնտեսության բնագավառներում կատարվել է շուրջ 177 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2