Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎԻՎԱՍԵԼԼ-ՄՏՍ – 37.6 ՄԼՆ ԴՐԱՄ` ՄՐԳԱՇԱՏԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԼՈԿԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ
30/10/2008 16:32
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼԼ-ՄՏՍ – 37.6 ՄԼՆ ԴՐԱՄ` ՄՐԳԱՇԱՏԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԼՈԿԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ

Այսօր ավարտվեցին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի թիվ 1 դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքերը, որի համար կազմակերպությունը հատկացրել է 37.6 մլն դրամ:
 
1885 թ. այն ժամանակ Գեչրլու գյուղում հիմնադրվեց ծխական դպրոց, որը ուներ ընդամենը 4 դասարան, 6 ուսուցիչ և 150 աշակերտ: Տարեցտարի ավելանում էր ուսումնատենչ երեխաների թիվը: 2008 թվականին արդեն Մրգաշատի Վարդգես Ափոյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում սովորում է 339 աշակերտ: 123 տարեկան դպրոցը գիտության, սպորտի ասպարեզներում նշանավոր անուններ տվել է:
 
Կրթական և դպրոցական ավանդույթներ ունեցող դպրոցը, սակայն, չուներ ջեռուցում, ինչի արդյունքում դասապրոցեսում երկարատև ձմեռային դադար էր լինում: Դա շարժեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատասխանատվության զգացումը, որպես կորպորատիվ քաղաքացի, ով կարևորագույն նշանակություն է տալիս կրթությանը, և ընկերությունը որոշում կայացրեց ձեռք մեկնել Մրգաշատի ամենամեծ դպրոցին` հատկացնելով 37.6 մլն դրամ, որպեսզի ներդրվի լոկալ ջեռուցման համակարգ` ներառյալ կաթսայատան կառուցումն ու գազատարի անցկացումը:
 
“Մենք կորպորատիվ քաղաքացի ենք ու մտածում ենք մեր ապագայի մասին տարիներ առաջ: Իսկ դա առաջնահերթ նոր սերնդի կրթությունն է: Եթե այսօր երեխաների կրթությունն ապահովելու համար չստեղծվեն լավ պայմաններ, մենք վաղը հազիվ թե  ունենանք գիտնական, շինարար, արվեստագետ կամ այլ մասնագետ ցանկացած ոլորտում”,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Մեկ այլ կարևոր իրադարձություն էլ այսօր տեղի ունեցավ Արմավիրի մարզի Շենիկ գյուղում: Այստեղ տարվա ընթացքում բազմաթիվ անգամ կարկուտ է տեղում, ինչի արդյունքում գյուղատնտեսությունը մեծ վնասներ է կրում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 36 մլն դրամ հատկացման շնորհիվ պատրաստվել և տեղադրվել են 3 հատ Զենիթ տիպի հակակարկտային ակուստիկական հեռակառավարվող կայաններ: Արմավիր մարզում կան այս բնական երևույթի դեմ պայքարելու այլ տեխնիկական միջոցներ, սակայն սա միակ հակակարկտային համակարգն է, որ աշխատում է երեք շղթայով, ինչպես նաև ապահովում է 10 կմ շառավիղով տեղակայված գյուղերի պաշտպանությունը կարկուտից: Այնպես որ Շենիկն ու հարակից գյուղերը, լինելով առավել կարկտային գոտիներ, այլևս չեն անհանգստանա բերքի` կարկուտից պաշտպանելու համար:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45