ՕԳՈՍՏՈՍԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ԳՐԱՆՑԵԼ Է 9.6% ԱՃ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Հրապարակված վիճակագրության համաձայն` օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցել է 9.6% աճ: Միևնույն ժամանակ, օգոստոսին հուլիս ամսվա համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության 21.3% աճ:
Նշենք նաև, որ օգոստոսին տարեկան կտրվածքով հանրապետությունում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալի 12.5% աճ (ամսական կտրվածքով ցուցանիշի աճը կազմել է 7.8%): Հաշվետու ամսվա արդյունքներով արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 84241.8 մլն դրամ: