22/09/2011 11:59
ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011 թվականի օգոստոս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում տարեկան կտրվածով ՀՀ-ում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացում: Միևնույն ժամանակ, ամսական կտրվածքով գրանցել է միջին ամսական անվանական աշխատավարձի անկում:
Այսպես, հաշվետու ամսվա արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը ՀՀ-ում բարձրացել է 4.5%-ով և կազմել 110 700 դրամ: Այս նույն ամսվա ընթացքում միայն պետական հատվածում տարեկան կտրվածքով գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 5.5% աճ (87 հազար դրամ), իսկ ոչ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.0%-ով և կազմել 137 հազար դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն` օգոստոսին հուլիս ամսվա համեմատությամբ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 6.5%-ով, ընդ որում ամսական կտրվածքով պետական հատվածում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 10.2% անկում, իսկ ոչ պետական հատվածում` 3.6% անկում:
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
Արծաթ
710.1
+1.69
18:14 04/10/26
10:56 03/10/26
10:30 03/10/26
