ՆԱԵԿ+-ը որոշել է նոյեմբերից կրճատել նավթի արդյունահանումը
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՆԱԵԿ+) որոշել է այս տարվա նոյեմբերից կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը։ Այս մասին հայտարարել է կազմակերպությունը:
Ըստ որոշման՝ կազմակերպության անդամ երկրները ստիպված կլինեն օրական երկու միլիոն բարելով կրճատել արդյունահանումը օգոստոսին հաստատված քվոտաներից։
Նավթի արդյունահանման կրճատման որոշման մասին տեղեկությունը հաստատել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նա նշել է, որ միջոցառումն անհրաժեշտ է կայունացնելու իրավիճակը համաշխարհային շուկայում մինչև պահանջարկի սեզոնային նվազումը։