Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 420.50-0.50 EUR SELL - 427.00-1.00
OIL:  BRENT - 92.50-1.18 WTI - 85.46-1.84
COMEX:  GOLD - 4640.80+0.36 SILVER - 68.12-1.94
COMEX:  PLATINUM - 1864.30-1.66
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.35+0.28 EUR/GBP - 1.1659-0.17
FOREX:  EUR/USD - 1.1659-0.17 GBP/USD - 1.3628-0.06
STOCKS RUS:  RTSI - 783.40-3.41
STOCKS US: DOW JONES - 53417.16+0.26 NASDAQ - 25980.19-0.76
STOCKS US: S&P 500 - 7652.86-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10854.32+0.35 CAC40 - 8453.01-0.37
STOCKS EUR:  DAX - 26106.60-0.11
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
ՊԵԿ կայքում հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը
12/10/2022 11:56
Կիսվել

ՊԵԿ կայքում հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը

 

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում  հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ 

Ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» բաժնում:

Ցանկում ներառված են շուրջ 28 500 ապրանքատեսակներ։ Այսուհետ, ցանկում նշված ապրանքները հայտարարագրելիս անձինք կարող են, հղում կատարելով նշված  ցանկին, այլևս մաքսային մարմիններին չներկայացնել նշված ապրանքների՝ երկակի և (կամ) ռազմական նշանակության պատկանելության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տրամադրվում են տարբեր փորձագիտական ընկերությունների կողմից, քանի որ տվյալ ապրանքներն արդեն իսկ որակվել են որպես ոչ երկակի և (կամ) ոչ ռազմական նշանակության ապրանքատեսակներ։

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հայտարարագրվող ապրանքի մասով տվյալ  ցանկին հղումը հիմք կընդունվի մաքսային մարմինների կողմից՝ միայն տվյալ ապրանքի և ցանկում նշված նույնանման ապրանքի բոլոր բնութագրերի ու նկարագրությունների համընկնելու պարագայում։

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ըստ ուսումնասիրությունների արդյունքների, անհրաժեշտության դեպքում, երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը պարբերաբար կթարմացվի և կընդլայնվի։

Կից (Excel-ի ֆայլով) ներկայացվում է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը։

Ցանկի հղումը ՊԵԿ կայքում՝ «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» բաժնում․

https://www.petekamutner.am/Content.aspx?itn=csCILegislativeBans&fbclid=IwAR16YgmZTa4ddr3uwU8IHWJisp9O1bDu3GM9Qfw2BSy4fsHgTFZ8V3UO8Zg 

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11