Կոնվերս Բանկը մասնակցել է FinTech Forum Armenia 2022-ի պանելային քննարկմանը
FinTech տեխնոլոգիաների զարգացումը ֆինանսական ծառայությունների ոլորտում նոր առաջարկների ու նոր հնարավորությունների կարևոր նախապայմաններից է:
Կոնվերս Բանկի ՏՏ և թվայնացման դեպարտամենտի տնօրեն Բենիամին Թադևոսյանը մասնակցել է FinTech Forum Armenia 2022-ի պանելային քննարկմանը, որտեղ հայ և արտասահմանցի մասնագետների հետ քննարկվել է ֆինանսական ոլորտում թվայնացման, FinTech էկոհամակարգերի ներդրման ու կիրառման, Open Banking ծառայությունների զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները:
Նոր և արագ փոփոխվող տեխնոլոգիաների դարաշրջանում ճկունություն և ժամանակին համահունչ առաջարկներ են ակնկալվում նաև բանկերից: