
2022թ. հունվար-օգոստոսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 15.6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 30,368.2 հազար լիտր հանքային ջուր։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 15.6%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունը նվազել է 3.4%-ով և կազմել 36,741.3 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 31.7%-ով և կազմել 95,774.0 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 22.1%-ով և կազմել 11,080.7 հազար լիտր։