Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Վիվա-ՄՏՍ. Նոր տեխնոլոգիաներ սահմանապահ Կոթիում. արևային կայան խմելու ջրի պոմպակայանի համար և LED համակարգ
19/10/2022 12:30
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Նոր տեխնոլոգիաներ սահմանապահ Կոթիում. արևային կայան խմելու ջրի պոմպակայանի համար և LED համակարգ

Շուրջ 38 կմ երկարությամբ սահմանագիծ, հակառակորդի տեսադաշտում որպես կենդանի վահան ապրող, բայց հավատարիմ գործընկերների աջակցությամբ՝ ենթակառուցվածքներ զարգացնող գյուղ է Կոթին: Տավուշի մարզի սահմանապահ Կոթիում տեխնոլոգիական արդի լուծումներով հերթական ծրագիրն է մեկնարկել: Մինչև տարեվերջ գյուղում կավելանա LED լուսարձակներով լուսավորված փողոցների թիվը:

Մարզերում նոր տեխնոլոգիաների ներդրումը խթանող գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), արդեն չորս տարի կոթեցիների կողքին են՝ երիտասարդ սերնդի վաղվա օրն ավելի լավը դարձնելու տեսլականով: 2019 թվականին, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, լուսավորվել է 1600 մ, 2020-ին՝ 1450 մ իսկ 2021-ին՝ 550 մ ճանապարհահատված: Մինչև օրս լուսավորվել է 2600 մ ճանապարհահատված, տեղադրվել՝ 94 LED լուսարձակ:

Հերթական ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, համայնքը միացել է Էլեկտրական սյուների համար տեղորոշված հատվածները փորելու գործին: Ընթացող աշխատանքներն ուրախացրել են գյուղի վաղվա տերերին՝ երեխաներին: Բջջային հեռախոսից լիարժեք օգտվող, աշխարհի զարգացման մասին էկրաններից լսող ութամյա Ալենին զարմացնում ու մի փոքր էլ շփոթեցնում է լույսերի մեջ ողողված գիշերային մայրաքաղաքի և իր հայրենի Կոթիի համեմատությունը: Ընթացիկ տարվա ծրագրով, մինչև տարեվերջ տեղադրվելու է 53 LED լուսարձակ, լուսավորվելու է շուրջ 2 կմ երկարությամբ ճանապարհահատված, այդ թվում՝ դեպի գյուղի մարզադաշտ տանող փողոցը:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Կոթիում արդեն գործարկվել է 17,5 կՎտժ դրվածքային հզորությամբ, արևային ֆոտովոլտային նոր կայանը, որի արտադրած էներգիան թույլ կտա առանց հավելյալ ծախսի, ապահովել խմելու ջրի պոմպի աշխատանքը: Նոր ֆոտովոլտային կայանը կապահովի տարածքին մոտ գտնվող 2 կմ փողոցի լուսավորության համակարգի սպառած էլեկտրաէներգիան։

«Խնայողությունները նկատելի են, ծրագիրն արդյունավետ է: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ՝ լուսավորությունը մեծ մակերես է վերցնում: Դա թույլ է տալիս տնտեսված միջոցներն ուղղել այլ խնդիրների լուծմանը: Այս ծրագիրը մեզ համար նաև ռազմավարական է: Մեր գյուղի բոլոր փողոցները հակառակորդի դիտակետից տեսանելի են: Դա հոգեբանական ազդեցություն է թողնում: Տեսնելով լուսավորված թաղամասեր՝ հակառակորդն իրեն զգոն է պահում: Սահմանին ապրող բնակչի համար սա կարևոր է»,- ասել է Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը:

Կոթիում գործող լուսավորության արդի համակարգի արդյունավետությունն իրեն կարդարացնի ոչ միայն միջոցների տնտեսման, այլև լույսի որակի առումով: Քառամյա ծրագրի արդյունքում, տարեվերջին գյուղում լուսավորված ճանապարհահատվածը կհասնի 5600 մետրի:

Որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցային ընկերություն, Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է համայնքներին՝ տեխնոլոգիական ու ծախսարդյունավետ ենթակառուցվածքային լուծումներ ներդնելով, բնապահպանական, էներգախնայող ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելով, ինչը թույլ է տալիս սպառել 80%-ով պակաս էլեկտրաէներգիա՝ ապահովելով ավելի բարձր լուսատվություն:

2022 թվականին, Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար, Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է ավելի քան 120 մլն. դրամ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45