Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
DIGITEC-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱՐԴԵՆ 115 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
05/10/2011 15:26
Կիսվել

DIGITEC-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱՐԴԵՆ 115 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր` հոկտեմբերի 5-ին, տեղի Է ունեցել ասուլիս` «ԴիջիԹեք ցուցահանդես. տոն տեխնոլոգիական հայության համար» թեմայով:  Ասուլիսի բանախոսներն էին  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյան (ցուցահանդեսի կազմակերպիչ), ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան (ցուցահանդեսի պլատինե հովանավոր)  և «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության տնօրեն Արամ Սալաթյան :

Ինչպես տեղեկացվել է ասուլիսի շրջանակներում` շուրջ 115 ընկերություններ ներկա դրությամբ հայտ են ներկայացրել մասնակցելու ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին: Սա նշանակում է արդեն իսկ 70% աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատ, որին մասնակցում էին 68 ընկերություն: Նախատեսվում է, որ այս տարի ցուցահանդեսը կունենա ավելի քան 18.000 այցելու: 

«ԴիջիԹեք ցուցահանդեսը միտված է տեխնոլոգիական քարոզչությանը հասարակության շրջանում, մարդկանց ցույց տալու, որ ապագան տեխնոլոգիական զարգացման մեջ է: Մենք հուսով ենք` հասարակությունն իրապես կհասկանա, որ տեխնոլոգիական զարգացումը Հայաստանում հնարավոր է և իսկապես կարող է հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կխթանի տնտեսության բոլոր ոլորտների և հասարակական կյանքի առաջխաղացումը», – նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Թվային ապագան ժամանակակից աշխարհի մարտահրավերն է: Այդ առումով` ուղղակի անհրաժեշտություն է տեխնոլոգիական նորարարությունների վերաբերյալ իրազեկվածության ապահովումը, ինչի դրսևորումն է նաև այս ցուցահանդեսը:  Ձգտելով հավատարիմ մնալ Հայաստանում տեխնոլոգիաների առաջատարը լինելու սկզբունքին` ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղական շուկա է ներմուծում առկա ամենանորարար լուծումները: Մեր ընկերության գործունեության հիմնական խթանը առաջընթացի ուժն է: Դա հնարավորություն է տալիս իրատեսորեն գնահատել հայաստանյան շուկայի պահանջարկը և սպառողի շահագրգռվածությունը` լավագույն և նորագույն տեխնոլոգիաներ ձեռք բերելու հարցում: Հովանավորելով արդեն 7-րդ տարին կազմակերպվող ամենամյա ԴիջիԹեք միջազգային ՏՏ ցուցահանդեսը` հավատում ենք, որ այն ունի կարևոր դեր, և հաճախորդների պահանջմունքներին ընդառաջ գնալ ձգտող կազմակերպություններին հնարավորություն է տալիս խոսելու նորարարությունների լեզվով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Նշենք, որ ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսն այս տարի կկայանա հոկտեմբերի 7-9-ը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության պլատինե հովանավորությամբ: Ցուցահանդեսի հիմնական նպատակը տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Միջոցառումը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը:  

Ցուցահանդեսին կից կանցկացվեն հետևյալ միջոցառումները.

  • The World of Engineering – «Ճարտարագիտության աշխարհ» ընդհանուր տաղավարով հանդես կգան շուրջ 30 տեղական և միջազգային ճարտարագիտական ընկերություններ տարբեր ծառայություններով և լուծումներով` արտադրական պրոցեսների ղեկավարումից և ավտոմատացումից մինչև ուսումնական լաբորատոր ստենդերի մշակում:    
  • ՏՏ աշխատանքի տոնավաճառ – Ցուցահանդեսի նորարարություններից է աշխատանքի տոնավաճառը: Տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ գործատուի հետ, գտնել աշխատանք կամ ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով: ՏՏ աշխատանքի տոնավաճառի համակազմակերպիչն է «Զբաղվածության Պետական Ծառայություն» գործակալությունը,  աջակիցը` USAID PALM Project:
  • DigiTec Startup հատված – Շուրջ 12 նորաստեղծ ընկերություններ կներկայացնեն իրենց նորարական լուծումները և ծառայությունները: 
  • Open Game Contest – Կցուցադրվեն Համակարգչային խաղերի բաց առաջնության հայտարարագրված խաղերը:
  • ArmRobotics – Կցուցադրվեն Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտները: 
  • DigiLife սեմինարների շարք – առաջատար տեղական և միջազգային ընկերություններ հանդես կգան իրենց լուծումներով և տեխնոլոգիական վերջին նորություններով:                                               
19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72