Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
«Ֆիլիպ Մորրիս»-ն ԱՄՆ-ում IQOS-ի առևտրայնացման ամբողջական իրավունք ստանալու համաձայնություն է կնքել
21/10/2022 17:58
Կիսվել

«Ֆիլիպ Մորրիս»-ն ԱՄՆ-ում IQOS-ի առևտրայնացման ամբողջական իրավունք ստանալու համաձայնություն է կնքել

Մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրանք ճանաչված միակ սարքի՝ IQOS-ի ԱՄՆ-ում առևտրայնացման ամբողջական իրավունքը 2024 թ․-ից կպատկանի «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերությանը։ Այս որոշումը ճանապարհ է հարթում ընկերության համար՝ օգտվելու սարքի առևտրայնացման համար ԱՄՆ-ում ստեղծված հնարավորություններից։

Հոկտեմբերի 20-ին «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը հայտարարեց «Ալտրիա Գրուպ»-ի հետ համաձայնագիր կնքելու մասին, որի համաձայն 2024թ․-ից կդադարեցվեն ընկերությունների միջև IQOS-ն ընդգրկող առևտրային հարաբերությունները։ Այս քայլով ՖՄԻ-ն կստանա ԱՄՆ-ում IQOS-ի առևտրայնացման ամբողջական իրավունք։ Որպես համաձայնագրի մաս՝ ՖՄԻ-ը կանխիկ կվճարի 2,7 միլիարդ ԱՄՆ դոլար, որից 1 միլիարդ ԱՄՆ դոլարը վճարվել է համաձայնագրի կնքման ժամանակ, մնացած 1,7 միլիարդը՝ գումարած տոկոսները, կվճարվի ամենաուշը մինչև 2023 թվականի հուլիսը։

Երկու ընկերությունների միջև 2013թ․-ին կնքված սկզբնական պայմանագրով ԱՄՆ-ում հիմք դրվեց անծուխ արտադրատեսակների առևտրայնացման գործընթացին։ Պայմանագիրը միաժամանակ հաշվի էր առնում IQOS –ի տեխնոլոգիայի որոշակի մտավոր սեփականության իրավունքների նկատմամբ «Ալտրիա»-յի սեփականության իրավունքը ։

«Սա ևս մեկ պատմական իրադարձություն է դեպի անծուխ ապագա մեր ճանապարհին»,- նշում է Ֆիլիպ Մորրիսի Գլխավոր գործադիր տնօրեն Յաչեկ Օլչակը։ Նա հավելել է․ «Այս համաձայնությունը շուրջ 18 ամսվա ընթացքում ՖՄԻ-ին տալիս է IQOS-ի նկատմամբ լրիվ առևտրայնացման իրավունքներ ԱՄՆ-ում և ապահովում է հստակ ուղի՝ իրագործելու արտադրատեսակի ամբողջ պոտենցիալն աշխարհի ամենամեծ անծուխ շուկայում։․․․ Համաձայնությունը միաժամանակ հնարավորություն է տալիս խուսափել ոչ հստակ ու ձգձգվող իրավական գործընթացից, որը լրջորեն կխոչընդոտեր ԱՄՆ-ում IQOS-ի արագ տեղայնացմանը»։

IQOS-ն աշխարհի առաջատար անծուխ արտադրատեսակն է՝ մի շարք միջագային շուկաներում արձանագրած հզոր աճով։ Շուկա մտցնելու պահից կարճ ժամանակահատվածում արտադրանքը մի շարք ասիական, եվրոպական և այլ շուկաներում հասել է երկնիշ տեղական բաժնեմասերի։

ԱՄՆ-ի անծուխ արտադրատեսակների շուկայում սարքը աճի մեծ հնարավորություններ ունի։ ԱՄՆ-ում այսպիսի հնարավորություն ստանալը Ֆիլիպ Մորրիսի համար հատկապես նշանակալի է՝ հաշվի առնելով ամերիկացի չափահաս ծխողների հստակ պահանջը՝ ունենալու վստահելի անծուխ այլընտրանք սիգարետին։ Ավելին, ԱՄՆ-ում կան մեծ հնարավորություններ չափահաս ծխողներին իրազեկելու համար, ինչը առավել քան արդիական է IQOS-ի դեպքում՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ Սննդամքերթի ու դեղորայքի վարչության կողմից սարքը ստացել է մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրատեսակ (Modified Risk Tobacco Product) կոչվելու իրավունք։

ՖՄԻ-ն արդեն բավականին մեծ առաջընթաց է ունեցել ԱՄՆ-ում սարքի  առևտրայնացման իր ծրագրերում․ ընկերությունն այժմ պատրաստվում է սկսել տեղական արտադրություն։

«Մեր առևտրային ծրագրերը ներառում են լայնածավալ գործարկումներ առանցքային քաղաքներում և տարածաշրջաններում՝ արագ առաջընթացի միջոցով ավելի մեծ, ազգային ներկայություն ապահովելու, և մենք կարծում ենք, որ IQOS անծուխ արտադրատեսակները կարող են մինչև 2030 թվականը կազմել ԱՄՆ սիգարետի և տաքացվող ծխախոտի շուկայի ընդհանուր ծավալի մոտ 10%-ը», – նշել է Ֆիլիպ  Մորրիսի գլխավոր գործադիր տնօրենը:

Համաձայն 2022թ․-ին ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) հրապարակած տվյալների՝ ԱՄՆ-ում բնակվում է մոտ 31 միլիոն չափահաս ծխող, և առանց այրման նիկոտին պարունակող սարքերը կարող են նշանակալից դեր խաղալ ծխելու մակարդակի հետագա նվազեցման գործում։ Առավել ևս, որ IQOS-ը միակ անծուխ նիկոտինային սարքն է, որը ճանաչվել է  մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրատեսակ։

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»․ Ապագա՝ առանց ծխի

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը (ՖՄԻ) առաջատար միջազգային ծխախոտային ընկերություն է, որն աշխատում է առանց ծուխ ապագա կերտելու և իր ապրանքային պորտֆելի երկարաժամկետ զարգացման ուղղություններով` ներառեյալ ծխախոտի և նիկոտինի ոլորտից դուրս ապրանքներ: Ընկերության ընթացիկ արտադրանքի պորտֆելը  հիմնականում բաղկացած է սիգարետից և անծուխ արտադրատեսակներից, որոնք 2008 թվականից ի վեր վաճառվում են ԱՄՆ-ի սահմաններից դուրս։ ՖՄԻ-ն ավելի քան 9 միլիարդ ԱՄՆ դոլար է ներդրել չափահաս ծխողների համար նախատեսված իր առանց ծուխ նորարարական արտադրատեսակների մշակման, գիտական հիմնավորման և առևտրայնացման համար՝ նպատակ ունենալով ամբողջությամբ դադարեցնել սիգարետի վաճառքը: Սա ներառում է համաշխարհային մակարդակի գիտական գնահատման կարողությունների ձևավորումը՝ հատկապես նախակլինիկական համակարգերի թունաբանության, կլինիկական և վարքային հետազոտությունների, ինչպես նաև հետշուկայական հետազոտությունների ոլորտներում: ԱՄՆ Սննդամթերքի և Դեղորայքի Վերահսկողության վարչությունը (FDA) թույլատրել է ՖՄԻ-ի IQOS սարքերի և սպառման ապրանքների առևտրայնացումը որպես մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արռադրատեսակներ (MRTPs)։ 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ, բացառությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի, ՖՄԻ-ի առանց ծուխ արտադրատեսակները հասանելի են 70 շուկաներում, և ՖՄԻ-ի գնահատմամբ՝ մոտավորապես 13,5 միլիոն չափահաս ծխող ամբողջ աշխարհում արդեն անցել է IQOS-ի օգտագործմանն ու դադարել սիգարետ ծխելը: Ունենալով ամուր հիմք և կենսական գիտությունների զգալի փորձառություն՝ 2021թ․ փետրվարին ՖՄԻ-ն հայտարարեց իր հավակնությունների մասին՝ ընդլայնվելու հաճախորդների բարեկեցության և առողջապահական ոլորտներում և մատուցելու նորարարական ապրանքներ և լուծումներ:

Աղբյուրը` pmi.com

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73