Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
IDBank-ը թողարկում է պարտատոմսերի՝ միանգամից երկու տրանշ ՝ դրամային և դոլարային
25/10/2022 11:14
Կիսվել

IDBank-ը թողարկում է պարտատոմսերի՝ միանգամից երկու տրանշ ՝ դրամային և դոլարային

IDBank-ը սույն թվականի հոկտեմբերի 24-ին հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է միանգամից երկու՝ AMANLBB2JER2  և AMANLBB2IER4  տարբերակիչ ծածկագրերով դրամային և դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր:

Դրամային և դոլարային պարտատոմսերը թողարկվել են  հետևյալ պայմաններով՝

Դրամային՝

  • – Ընդհանուր ծավալը՝ 500 մլն․ ՀՀ  դրամ
  • Քանակը՝ 50 հազար հատ
  • Անվանական արժեքը՝ 10 000 դրամ
  • Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս (2 տարի 3 ամիս)
  • Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 9․50%,
  • Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ 3 ամիս պարբերականությամբ

Դոլարային՝

  • Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար
  • Քանակը՝ 50 հազար հատ
  • Անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար
  • Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս (2 տարի 3 ամիս)
  • Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 3․75%,
  • Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ 3 ամիս պարբերականությամբ

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 23-ը ներառյալ։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):

IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով պարտատոմսերը լավագույն ներդրումը կարող են լինել։ «Զգալով այս պահին պարտատոմսերի թողարկման անհրաժեշտությունը և կարևորությունը,  այս անգամ որոշում կայացվեց թողարկելու պարտատոմսերի միանգամից երկու տրանշ՝ դրամային և դոլարային։ Պարտատոմսերը ներդրում կատարելու և եկամուտ ստանալու լավագույն տարբերակներից է, քանի որ պարտատոմսից դրա սեփականատերը ստանում է չհարկվող եկամուտ, ինչպես նաև պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից»,- ասել է Արման Ասատրյանը։

Պարտատոմսերը կարող եք ձեռք բերել` լրացնելով համապատասխան հայտը և ներկայացնելով Բանկ։ Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական ինֆորմացիան հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում, որտեղ ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 07 հհոկտեմբերի 2022թ. թիվ 1/489 Ա որոշմամբ։

Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարող եք ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28