Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25087.75+1.36 SSEC - 3952.13+1.03
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
22/09/2026  CBA:  USD - 363.46+0.02 GBP - 485.76+0.24
22/09/2026  CBA:  EURO - 416.74-0.31
22/09/2026  CBA:  GOLD - 50531-510 SILVER - 769.78+20.49
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԲԱԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ
13/10/2011 11:51
Կիսվել

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԲԱԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ

Երեկ` հոկտեմբերի 12-ին, Երևանում կայացավ “ՀՀ-ում իրականացվող մաքսային ոլորտի բարեփոխումները և հեռանկարները” թեմայով աշխատաժողով, որը կազմակերպվել էր Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ-ում ԵՄ Խորհրդատվական խմբի (ԵՄ ԽԽ) համատեղ ջանքերով:

Աշխատաժողովի նպատակն էր քննարկել ՀՀ մաքսային ծառայության բարեփոխումներին առնչվող խնդիրներ և մասնակիցներին ու պաշտոնատար անձանց մասնակից դարձնել առևտրի խթանման հարցերի, այդ թվում` մաքսային բացթողնման գործընթացի ու ընթացակարգերի պարզեցման հնարավորությունների վերաբերյալ քննարկմանը: Սեմինարի ընթացքում եվրոպական կողմը ներկայացրեց բարեփոխումների միջազգային փորձը մաքսային ոլորտում և իրենց գնահատականը ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումների ճանապարհին արձանագրված առաջընթացը և առաջիկա քայլերը, դրանց իրականացման հետ կապված խնդիրներն ու մարտահրավերները: Կոնկրետ բարեփոխումների իրականացումը Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) շուրջ բանակցությունների մեկնարկի կենսական նախապայման է: Բարեփոխումները հրատապ են նաև առևտրի դյուրացման տեսանկյունից, ինչը կարևոր նախադրյալ է դեպի Հայաստան ներդրումների հոսքը խրախուսելու համար:

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը: Այնուհետև աշխատաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նա բարձր գնահատեց մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումներին ԵՄ օժանդակությունը` հատկապես կարևորելով սահմանային ենթակառուցվածքների արդիականացման և սահմանային անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերը: Ըստ ԱԱԽ քարտուղարի` ԵՄ փորձագետների և խորհրդատուների հետ համատեղ մշակված 2011-2013թ.թ. հարկային և մաքսային ոլորտների բարեփոխումների ծրագիրը նախատեսում է 118 միջոցառման իրականացում, ինչը դրական տեղաշարժ կարձանագրի հանրապետության բիզնես-միջավայրում:

Աշխատաժողովում ելույթով հանդես եկավ նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: ՊԵԿ նախագահը բարձր գնահատեց համագործակցությունը ԵՄ հետ, նշելով, որ համատեղ աշխատանքն ընթանում է լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում:

22/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.46
+0.02
Եվրո (EUR)
416.74
-0.31
Ռուբլի (RUR)
4.3092
-0.0031
Լարի (GEL)
139.36
-0.17
50531
-510
Արծաթ
769.78
+20.49