Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆ. «ՀՀ-ՈՒՄ 13 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐ ՈՒՆԵՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆ»
13/10/2011 15:11
Կիսվել

ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆ. «ՀՀ-ՈՒՄ 13 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐ ՈՒՆԵՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆ»

Այսօր` հոկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է տնտեսական մրցակցության խնդրին, որը, վարչապետի խոսքերով, էական նշանակություն է ունենալու 2012թ. պետբյուջեի ցուցանիշները կատարելու տեսանկյունից։

 «2010-2011 թվականներին միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ մենք մշակեցինք օրենսդրական փոփոխություններ. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին տվեցինք լրացուցիչ գործիքներ, որպեսզի այս դաշտում մենք կարողանանք էական բարելավումներ ապահովել», – նշել է վարչապետը և օրենսդրական համապատասխան փոփոխություններից հետո մրցակցային դաշտում ստեղծված իրավիճակը բնութագրելու համար խոսքը փոխանցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին:

Վերջինս ներկայացրել է ՀՀ ՏՄՊՊՀ-ի գործունեության արդյունքները և նշել, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2011 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ուսումնասիրել է 13 ապրանքային շուկաներ, որոնց ընտրությունը պայմանավորված է եղել նրանով, որ այդ շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան։ Այսինքն` սրանք այն շուկաներն են, որտեղ առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ։ Արտակ Շաբոյանի պարզաբանմամբ` մեր հանրապետությունում կենտրոնացվածության բարձր աստիճան ունեցող շուկաներն են` ձվի, սուրճի, կարագի ապրանքային շուկաները, ինչպես նաև շինանյութերի ապրանքային շուկան (ցեմենտ, գաջ, տարբեր տեսակի շինանյութեր, ինչպես նաև պարարտանյութեր)։

ՏՄՊՊՀ նախագահը նաև տեղեկացրել է, որ 2011 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ կայացվել է 86 որոշում (նախորդ տարիներին այդ թիվը չէր գերազանցում 30-ը)։ Ինչ վերաբերում է ֆինանսական տուգանքների բացարձակ մեծություններին, ապա միայն 2011 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով տնտեսվարող սուբյեկտները հակամրցակցային գործողությունների համար տուգանվել են մոտ 230 մլն դրամի չափով` 2010 թվականի 37 մլն դրամի, 2009 թվականի 10 մլն դրամի և 2008 թվականի 9 մլն դրամի համեմատ։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37