Մարտին Գալստյան. Հայաստանում բիզնես և սպառողական վարկերի տոկոսադրույքների էական աճ չկա
Հայաստանում բիզնես և սպառողական վարկերի տոկոսադրույքների էական աճ չկա: Այս կարծիքին է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Բանկերն այս տարվա ընթացքում ունեն բավականին մեծ շահույթ, ինչը գալիս է ոչ տոկոսային եկամուտներից՝ միջնորդավճարներից, փոխանցումներից, արտարժութային փոխարկումներից, որոնց 90 տոկոսը ոչ ռեզիդենտների հաշվին է: Այդ շահույթները գեներացնելու հաշվին բանկերը շատ ավելի մեղմ են բարձրացրել վարկավորման տոկոսադրույքները, քան Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը»:
Մարտին Գալստյանի գնահատմամբ՝ Հայաստանի ֆինանսական համակարգը այս պահին ճիշտ է կառավարում ֆինանսական ռիսկերը: