19/10/2011 11:26
INTEL-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 17% ԱՃ
Միկրոչիպերի արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Intel ընկերության եռամսյակային զուտ շահույթի ցուցանիշը հասել է ռեկորդային մակարդակի: Ինչպես նշվում է ընկերության հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության մեջ` 2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակագատվածի հետ համեմատած, Intel-ի զուտ շահույթն աճել է 17%-ով և կազմել 3,5 մլրդ ԱՄՆ դոլար` գերազանցելով շուկայի մասնակիցների և վերլուծաբանների սպասումները; Միևնույն ժամանակ, իրացումից հասույթն աճել է 28%-ով և կազմել 14,2 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ գործառնական շահույթն աճել է 16%-ով և կազմել 4.8 մլրդ դոլար:
05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
Արծաթ
709.99
-0.11
15:18 06/10/26
13:21 06/10/26
12:43 06/10/26
