Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
APPLE-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ 85% ԱՃ
19/10/2011 15:16
Կիսվել

APPLE-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ 85% ԱՃ

Ամերիկյան Apple ընկերությունն ամփոփել է 2010-2011 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու այս մեկ տարվա արդյունքներով Apple-ն ապահովել է զուտ շահույթի 85% աճ: Ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 24-ին, ընկերության զուտ շահույթի ցուցանիշը կազմել է 25,922 մլրդ ԱՄՆ դոլար: Նշենք, որ 2009-2010 ֆինանսական տարվա արդյունքներով Apple-ն ապահովել էր 14 մլրդ դոլարի զուտ շահույթ:

Ըստ ներկայացված տվյալների` 2010-2011 ֆինանսական տարվա արդյունքներով Apple ընկերության հասույթը կազմել է 108,249 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթը` 33.7 մլրդ դոլար:

Նշենք նաև, որ հաշվետու ֆինանսական տարվա միայն չորրորդ եռամսյակում Apple ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է 17 մլն iPone սմարթֆոն: Ցուցանիշը տարեկան կտրվածքով գրանցել է ավելի քան 20% աճ: Միևնույն ժամանակ, այս երեք ամիսների ընթացքում վաճառվել են 11 մլն iPad պլանշետ-համակարգիչներ: Այս ցուցանիշի աճը կազմել է 166%:

Ամերիկյան Apple ընկերությունը ծրագրային ապահովության ոլորտում աշխարհի առաջատարներից է: Ընկերությունը հայտնի է նաև անհատական համակարգիչների, աուդիոտեխնիկայի և հեռախոսների արտադրությամբ: Ընկերության աշխատակիցների ընդհանուր թվաքանակը հասնում է 35 հազարի:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2