Բիզնես

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 367.00-1.50
EUR BUY - 417.50+1.50 EUR SELL - 420.00-1.50
OIL:  BRENT - 76.66-2.79 WTI - 72.39-2.56
COMEX:  GOLD - 4122.10+1.26 SILVER - 59.97+3.11
COMEX:  PLATINUM - 1644.20+2.70
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.37-0.63 EUR/GBP - 1.1454+0.24
FOREX:  EUR/USD - 1.1454+0.24 GBP/USD - 1.3443+0.34
STOCKS RUS:  RTSI - 907.25-0.92
STOCKS US: DOW JONES - 52487.41+0.27 NASDAQ - 26206.89+1.30
STOCKS US: S&P 500 - 7543.64+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.85+1.38 TOPIX - 4020.37+0.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24030.18-0.70 SSEC - 4036.59+1.65
STOCKS EUR:  FTSE100 - 10472.45-0.16 CAC40 - 8326.62+0.90
STOCKS EUR:  DAX - 25118.27+0.89
09/07/2026  CBA:  USD - 367.12-0.17 GBP - 491.61+1.5
09/07/2026  CBA:  EURO - 419.32+0.32
09/07/2026  CBA:  GOLD - 47994-1080 SILVER - 689.54-26.54
MICROSOFT-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է  ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃՈՎ
21/10/2011 17:51
Կիսվել

MICROSOFT-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃՈՎ

Ծրագրային ապահովման ոլորտում առաջատար ամերիկյան Microsoft Corp. ընկերությունն ամփոփել է 2011-2012 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, Microsoft-ի զուտ շահույթը, նախորդ տարվա համեմատությամբ, աճել է 6%-ով և կազմել 5,74 մլրդ ԱՄՆ դոլար: Այս նույն ժամանակահատվածում ընկերության հասույթն աճել է 7%-ով և կազմել 17,37 մլրդ ԱՄՆ դոլար: Ընդ որում, հաշվետու այս երեք ամիսների արդյունքներով Microsoft-ը միայն Windows օպերացիոն համակարգերի իրացումից ապահովել է հասույթի 2% աճ (4,87 մլրդ ԱՄՆ դոլար), իսկ Microsoft Office փաթեթների իրացումից` 8% աճ:

Microsoft ընկերությունը հիմնադրվել է 1975 թվականին և մասնագիտացված է ծրագրային ապահովության, անհատական  և սերվերային համակարգիչների համար ինտերնետային լուծումների մշակման և ծառայությունների մատուցման ոլորտում: Ընկերության արտադրանքը, և, մասնավորապես, Windows օպերացիոն համակարգը, վաճառվում է աշխարհի ավելի քան 80 երկրներում և թարգմանված է շուրջ 45 լեզուներով:

09/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.12
-0.17
Եվրո (EUR)
419.32
+0.32
Ռուբլի (RUR)
4.8216
+0.0229
Լարի (GEL)
139.38
-0.08
47994
-1080
Արծաթ
689.54
-26.54