Բիզնես

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
HSBC. ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑԻ 2.5% ԱՃ
21/10/2011 23:44
Կիսվել

HSBC. ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑԻ 2.5% ԱՃ

2011 թվականի արդյունքներով համաշխարհային տնտեսությունը կգրանցի 2.5% աճ, իսկ 2012 թվականին` 2.6% աճ: Այսպիսին են HSBC բանկի նոր, վերանայված կանխատեսումները: Նշենք, որ մինչ այս բանկը կանխատեսել էր համաշխարհային տնտեսության աճի տեմպերի առավել բարձր ցուցանիշներ` 3% աճ` 2012 թվականի համար, և 3.4% աճ` 2012 թվականի համար:

Հատկանշական է, որ HSBC բանկի վերլուծաբանները, մեկնաբանելով համաշխարհային տնտեսության հետագա զարգացումների վերաբերյալ իրենց գնահատականները, նշել են, որ համաշխարհային տնտեսությունը դեռևս բնորոշվում է անկայունությամբ, և փաստացի ու կանխատեսվող աճի ցուցանիշները բավարար չեն, որպեսզի համաշխարհային տնտեսությունը վստահորեն մուտք գործի վերականգնման փուլ: «Տարեկան 3.5% աճի պարագայում միայն կարելի է ասել, որ համաշխարհային տնտեսությունն արդյունավետ կերպով անցում է կատարել վերականգնման փուլ», – ընդգծել են վերլուծաբանները` փաստելով, որ վերջնական ու ամբողջական վերականգնման համար համաշխարհային տնտեսությանը կպահանջվի երկար ժամանակ:

HSBC բանկի գնահատմամբ` ներկայումս առավել լուրջ խնդիրներ ունեն զարգացած տնտեսությունները, որոնք, ըստ կանխատեսումների, 2011 թվականի արդյունքներով կապահովեն 1.3% աճ, իսկ 2012 թվականին` 1.4% աճ: Ինչ վերաբերում է զարգացող երկրներին, ապա վերջիններիս վերաբերյալ կանխատեսումներն առավել լավատեսական են:  Զարգացող տնտեսությունների համար կանխատեսվում է  6.0% աճ` 2011 թվականի արդյունքներով, 5.9% աճ` 2012 թվականի արդյունքներով:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6