2022թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1.24 մլն զբոսաշրջիկ
ՀՀ վիճակագրական կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2022թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1,239,394 զբոսաշրջիկ։ 2021թ. համադրելի ցուցանի համեմատ արձանագրվել է աճ 2 անգամ կամ 624,155 զբոսաշրջիկով։
Ռուսաստանից այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 2.4 անգամ և կազմել 570,844։ Վրաստանից այցելուների թիվն աճել է 2.8 անգամ և կազմել 115,539 զբոսաշրջիկ։ Իրանից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 31.5%-ով և կազմել 90,734։