25/10/2011 11:31
ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ. ՏՏ ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԵՐԸ ԿԱՃԵՆ
Մի շարք վերլուծաբանների և փորձագետների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում ՏՏ ոլորտը ներկայացնող առաջատար ընկերությունների շուկայական արժեքները կշարունակեն աճել: Այսպես, սպասվում է, որ ամերիկյան Apple ընկերության շուկայական արժեքը մեկ տարվա ընթացքում կաճի շուրջ 25%-ով, որի արդյունքում ընկերության մեկ բաժնետոմսի գինը կհավասարվի 495 ԱՄՆ դոլարի: Միևույն ժամանակ, ըստ կանխատեսումների` HP-ի շուկայական գինը կաճի 30%-ով, և ընկերության մեկ բաժնետոմսի գինը կկազմի 30 ԱՄՆ դոլար: Փորձագետները կանխատեսում են նաև eBay ընկերության շուկայական արժեքի աճ, ըստ որի` արդեն 2012 թվականին ընկերության շուկայական արժեքը կավելանա 24%-ով, և մեկ բաժնետոմսի արժեքը կկազմի 40 ԱՄՆ դոլար:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
