Տնտեսական

USD BUY - 366.50+1.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 424.00+1.00 EUR SELL - 430.00+0.00
OIL:  BRENT - 97.95-6.04 WTI - 91.60-5.18
COMEX:  GOLD - 4572.80+1.15 SILVER - 77.51+2.13
COMEX:  PLATINUM - 1962.40+1.17
LME:  ALUMINIUM - 3649.50+0.00 COPPER - 13667.50+0.00
LME:  NICKEL - 18913.00+0.00 TIN - 54174.00+0.00
LME:  LEAD - 2011.50+0.00 ZINC - 3543.00+0.00
FOREX:  USD/JPY - 158.91-0.18 EUR/GBP - 1.1634+0.28
FOREX:  EUR/USD - 1.1634+0.28 GBP/USD - 1.3486+0.44
STOCKS RUS:  RTSI - 1144.01-1.51
STOCKS US: DOW JONES - 50579.70+0.00 NASDAQ - 26343.97+0.00
STOCKS US: S&P 500 - 7473.47+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 64996.09-0.25 TOPIX - 3938.46-0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 25599.45-0.03 SSEC - 4145.37-0.17
STOCKS EUR:  FTSE100 - 10466.26+0.00 CAC40 - 8258.26+1.76
STOCKS EUR:  DAX - 25389.10+2.01
26/05/2026  CBA:  USD - 367.74-0.27 GBP - 495.86-0.59
26/05/2026  CBA:  EURO - 428.09-0.35
26/05/2026  CBA:  GOLD - 53277-39 SILVER - 896.66-0.66
ՏՀՏ ՈԼՈՐՏԻ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ԱՐՑԱԽՈՒՄ
27/10/2011 11:25
Կիսվել

ՏՀՏ ՈԼՈՐՏԻ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ԱՐՑԱԽՈՒՄ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ շարունակում է իր ջանքերը` խթանելու տեխնոլոգիական զարգացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այդ իսկ նպատակով հոկտեմբերի 28-30-ը Ստեփանակերտում կանցկացվի «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված Արցախի տեխնոլոգիական զարգացման խնդիրներին: Միջոցառման աջակիցներն են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ԼՂՀ Տնտեսական զարգացման նախարությունը:  

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԻՏՁՄ Մամուլի ծառայությունից` ֆորումի օրակարգային հարցերից են` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության և աշխատուժի զարգացման խնդիրները, ԼՂՀ Տեխնոլոգիական ձեռներեցության ենթակառուցվածքների զարգացման խնդիրները, տեխնոլոգիական լուծումները ԼՂՀ արդյունաբերության համար, ԼՂՀ տեխնոլոգիական զարգացման ներկան ու հեռանկարները և այլն:

Միջոցառման բացումը կիրականացնի ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: Ֆորումին կմասնակցեն ՏՀՏ ոլորտի հայաստանյան ընկերությունների, պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների շուրջ 60 ներկայացուցիչներ։   

«ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումն առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում անցկացվեց 2010 թվականի  հոկտեմբերի  9-10-ը: Այն նվիրված էր Հայաստանում և Արցախում Տեխնոլոգիական Ձեռներեցության Զարգացման խնդիրներին: «Հիմնվելով նախորդ հանդիպման արդյունքում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների և ունեցած ձեռքբերումների վրա, մասնավորապես՝ Տեխնոլոգիական ինկուբատորի շինարարության մեկնարկը, «Ինստիգեյթ», «Լայմ Տեխ», «Յունիքոմփ» ընկերությունների, Նորք Տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից Արցախում մասնաճյուղերի հիմնումը, որոշվեց քննարկել ԼՂՀ տեխնոլոգիական հետագա զարգացման խնդիրները և նպաստել տեխնոլոգիական առաջընթացին»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարոն Վարդանյանը:  

«ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը կազմակերպվում է 2007թ.-ից և նպատակ ունի մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները:

26/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.74
-0.27
Եվրո (EUR)
428.09
-0.35
Ռուբլի (RUR)
5.1189
-0.0145
Լարի (GEL)
137.74
-0.05
53277
-39
Արծաթ
896.66
-0.66