ՀՀ ԿԲ – ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
2011թ-ի հոկտեմբերի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում հայաստանյան բանկերի կողմից գնվել է 79,461,837 ԱՄՆ դոլար` 377.29 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 86,390,646 ԱՄՆ դոլար` 378.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 378.26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: