Բիզնես

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2022թ. III եռամսյակ
21/11/2022 16:09
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2022թ. III եռամսյակ

2022թ. երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3,921,230 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2022թ. երկրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների քանակն աճել է 3.05%-ով կամ 116,213-ով, իսկ 2021թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 4.48% կամ 168,039 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,671,573 է: 2022թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 3.26%-ով կամ 115,834-ով, իսկ 2021թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 5.08%-ով կամ 177,435 բաժանորդով։

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Viva-MTS-ը: 2022թ. երրորդ եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2,306,396: 2022թ. երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 2.18%-ով կամ 49,154-ով, իսկ 2021թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3.59%-ով կամ 79,979 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,256,500 է: 2022թ. երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 2.48%-ով կամ 54,643-ով, իսկ 2021թ․ երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3.90%-ով կամ 84,742 բաժանորդով։

Team Telecom-ը (նախկինում Beeline) երկրորդ տեղում է: 2022թ. երրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 960,923: 2022թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 3.01%-ով կամ 28,078-ով, իսկ 2021թ. երրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է աճ 4.00%-ով կամ 36,972 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 884,811 է։ 2022թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 2.62%-ով կամ 22,584-ով, իսկ 2021թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2.45%-ով կամ 21,149 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: 2022թ. երրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 653,911: 2022թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 6.34%-ով կամ 38,981-ով, իսկ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 8.47%-ով կամ 51,088-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 530,262 է, 2022թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը աճել է 7.85%-ով կամ 38,607-ով, իսկ 2021թ․ համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 15.6%-ով կամ 71,544 բաժանորդով:

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2022թ. III եռամսյակ

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 3,157,788 (2021թ.-ի III եռ. համեմատ` +2.90% կամ +89,088): Viva-MTS` 2,017,874 բաժանորդ (+2.46% կամ +48,413), Team Telecom` 796,262 բաժանորդ (+0.72% կամ +5,702), Ucom` 343,652 բաժանորդ (+11.33% կամ +34,973):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 639,793 (2021թ.-ի III եռ. համեմատ` +18.40% կամ +99,407): Viva-MTS՝ 288,522 բաժանորդ (+12.28% կամ +31,566), Ucom` 186,610 բաժանորդ (+24.37% կամ +36,571), Team Telecom` 164,611 բաժանորդ (+23.44% կամ +31,270):

Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. Ընդամենը՝ 2,812,785 (2021թ.-ի III եռ. համեմատ` +5.13% կամ +137,174): Viva-MTS՝ 1,748,513 բաժանորդ (+3.45% կամ +58,333), Team Telecom` 662,848 բաժանորդ (+18.01% կամ +101,172), Ucom` 401,424 բաժանորդ (-5.27% կամ -22,331):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 249,657 2021թ.-ի III եռ. համեմատ` -3.63 կամ -9,396): Ucom` 123,649 բաժանորդ ( -14.20% կամ -20,456), Team Telecom` 76,112 բաժանորդ (+26.25% կամ +15,823), Viva-MTS՝ 49,896 բաժանորդ (-8.71% կամ -4,763):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 1,441 դր. (2021թ.-ի III եռ. համեմատ` +2.49% կամ +35 դր.), Team Telecom` 1,151 դր. ( -2.21% կամ -26 դր.), Ucom` 1,253 դր. (+2.45% կամ +30 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Ucom` 3,397 դր. (2021թ.-ի III եռ. համեմատ` -9.75% կամ -367 դր.), Team Telecom` 3,310 դր. (-3.83% կամ -132 դր.), Viva-MTS՝ 2,990 դր. (-4.32% կամ -135 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 1,878 դր. (2021թ.-ի III եռ. համեմատ` +3.19% կամ +58 դր.), Viva-MTS՝ 1,342 դր. (-16.80% կամ -271 դր.), Team Telecom՝ 539 դր. (-40.70% կամ -370 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ). 

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 649 րոպե (2021թ.-ի III եռ. համեմատ` -3.13% կամ -21 ր.), Team Telecom ` 265 ր. (-5.69% կամ -16 ր.), Ucom` 129 ր. (+2.38% կամ +3 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 683 րոպե (2021թ.-ի III եռ. համեմատ` -9.42% կամ -71 ր.), Team Telecom` 328 ր. (-12.06% կամ -45 ր.), Ucom` 290 ր. (-15.70% կամ -54 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 23,895 ՄԲ (2021թ.-ի III եռ. համեմատ` +1.59% կամ +375 ՄԲ), Viva-MTS՝ 8,633 ՄԲ (-26.02% կամ -3.037 ՄԲ), Team Telecom՝ 4,201 ՄԲ (-54.12% կամ -4,955 ՄԲ):

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2022թ. III եռամսյակ

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS` 168,770 (2021թ.-ի III եռ. համեմատ` +8.69% կամ +13,488), Team Telecom` 78,984 (+14.01% կամ +9,705), Ucom` 63,081 (+52.93% կամ +21,833):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS` 23,610 (2021թ.-ի III եռ. համեմատ` +33.16% կամ +5,880), Ucom՝ 15,639 (+51.31% կամ +5,303), Team Telecom` 12,585 (+97.01% կամ +6,197):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Viva-MTS` 9,833 (2021թ.-ի III եռ. համեմատ` +178.87% կամ +6,307), Team Telecom` 8,498 (+67.02% կամ +3,410), Ucom՝ 7,145 (+30.48% կամ +1,669):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 126,569 (2021թ.-ի III եռ. համեմատ` 8.92% կամ +10,369), Team Telecom` 58,722 (+8.38% կամ +4,540), Ucom` 32,814 (+24.40% կամ 6,436):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS` 16,657 (2021թ.-ի III եռ. համեմատ` +10.30% կամ +1,556), Ucom` 7,435 (+41.70% կամ +2,188), Team Telecom` 4,344 (+25.84% կամ +892):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Viva-MTS՝ 11,492 (2021թ.-ի III եռ. համեմատ` +351.02% կամ +8,944), Ucom` 6,036 (-17.56% կամ -1,286), Team Telecom` 2,956 (-38.18% կամ -1,826):

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2022թ. III եռամսյակ

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88