07/11/2011 12:32
ԻՏԱԼԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆԹԱՐԿՎԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ
Ֆրանսիայում կայացած «Մեծ քսանյակի» (G20) համաժողովի շրջանակներում Իտալիան համաձայնել է «թույլատրել» ԵՄ-ին և ԱՄՀ-ին` մոնիտորինգ իրականացնել և գնահատել երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումները: Միևնույն ժամանակ, նախատեսվում է նաև, որ մոնիտորինգներ կանցկացվեն ոչ միայն Իտալիայում, այլև ԵՄ անդամ մյուս երկրներում:
Նշենք, որ Իտալիայի պետական պարտքը ներկայումս կազմում է 1,8 տրիլիոն եվրո, և հաշվի առնելով տնտեսական աճի տեմպերի դանդաղումը` վերջինս ստիպած է «հետևել» Հունաստանի օրինակին: Տնտեսության ծավալով ԵՄ երկրների շարքում Իտալիան զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ որպես «փոխառու երկիր» աշխարհում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը՝ զիջելով ԱՄՆ-ին, Ճապոնիային և Գերմանիային:
30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
Արծաթ
606.96
-15.91
11:00 31/10/26
10:32 31/10/26
16:59 30/10/26
