Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
03/11/2008 20:10
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ

Լսել միմյանց. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն և գործարարները պետք է գործընկերներ լինեն: Կոմիտեի ղեկավարությունը` առաջնային այս նպատակն իրագործելու համար, արձագանքել է գործարար աշխարհի ներկայացուցիչների առաջարկին, այն է` համատեղ քննարկել տարբեր խնդիրներ ու միասնական ջանքերով փնտրել ու գտնել դրանց լուծումները:
Երկխոսությունը շարունակվում է: Կոմիտեի նիստերի դահլիճում կայացավ համակարգի ղեկավարության և գործարարների հերթական հանդիպումը: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը շեշտեց, որ այսպիսի հանդիպումներին Կոմիտեում էական նշանակություն են տալիս:
«Մենք կարևորում ենք գործարարների հետ հանդիպումներն ու քննարկումները, դրանք մեզ համար շատ օգտակար են: Այն, ինչ ձեզանից լսում ենք, փորձում ենք հաշվի առնել մեր գործունեության մեջ: Ուզում ենք ձեզ նաև տեղեկացնել, որ Պետական եկամուտների կոմիտեում նոր կառույց է ստեղծվել` Հասարակական խորհուրդ, որի առաջին նիստը կկայանա մոտ օրերս: Այնպես որ, գործարարները հնարավորություն կունենան նաև այդ կառույցի միջոցով բարձարաձայնել առաջացող հարցերի մասին:
Այսօրինակ հանդիպումներն արդյունավետ կլինեն այն դեպքում, երբ միմյանց հետ լինենք պարզ ու անկեղծ, քննարկումները ծավալենք անկաշկանդ մթնոլորտում: Որքան շատ խոսենք, բանավիճենք, այնքան արագ մեր գործերն առաջ կգնան»:
Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի այս  վստահությունը կիսում են նաև ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունում: Մասնավորապես, միության նախագահ  Արսեն Ղազարյանը նկատում է, որ երկխոսության հենց այս ձևաչափը թույլ կտա անմիջապես պատասխանատուներից լսել հարկային-մաքսային ոլորտների բարեփոխումների ընթացքի վերաբերյալ, տեղեկանալ, թե գործուն ինչ քայլեր են կատարվում վարչարարության կատարելագործման ուղղությամբ և, հարկ եղած դեպքում, աջակցել: Իսկ թե առաջարկվող մոտեցումները գործարարների համար որքանով շահավետ կլինեն, Արսեն Ղազարյանն այս առումով ևս լավատես է. «Բարեփոխումների ընթացքը հույս է ներշնչում և հիմքեր տալիս հավատալու, որ արդյունքում, վերջ ի վերջո, կհաջողվի էապես կրճատել ստվերը, գործունեության շեշտը դնել հավասարության սկզբունքի վրա, մրցակցությունն էլ ավելի արդար դարձնել: Երբ համատեղ ենք փորձում գտնել այս կամ այն հարցի լուծումը, ապա ակնկալվող արդյունքը, բնականաբար, ավելի արագ ենք տեսնում: Այս առումով քաղաքական կամք կա և բարեփոխումներ, միանշանակ, կատարվում են. որակապես փոխվում են խաղի կանոնները, այլ ելք չկա:  Բայց պետք է ընդունենք այն փաստը, որ սա բավականին դժվար գործընթաց է: Ի դեպ, հարկային մարմինների կողմից առաջարկվող փոփոխությունների փաթեթին մենք ծանոթ ենք և ոչ միայն` դա մեր միասնական քննարկումների արդյունք է»:
 Ներքին աուդիտի ստորաբաժանում, հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային տարբերակով, հարկային տեսչությունների կրճատում` նորամուծությունների շարքն է, որ  թվարկել է  Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանը: Միաժամանակ, նա ընդգծել է, որ նոր մոտեցումներով է առաջնորդվելու նաև խոշոր հարկ վճարողների ստորաբաժանումը.  այն որդեգրել է նոր գործելաոճ և նոր ուղղվածություն:
«Ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ սառույցը շարժվել է. անհնար է չնկատել դրական տեղաշարժը: Բայց անելիք միշտ էլ կա, և մեր խնդիրն է` գործարարների հետ հանդիպումների միջոցով հիմնական միտումները, վիճակագրությունը ճիշտ տեսնել: Հասարակությունը ընդհանուր մթնոլորտի փոփոխություն է ակնկալում, որտեղ ամենաբարձր տեղում վստահությունը կլինի: Եվ կառավարության, և հարկային վարչարարության ծրագրերի միջոցով ձգտում ենք իրագործել դա: Առաջին քայլը պետք է կառավարությունը անի, մարդկանց  պետք է բավարար և որակով ծառայություններ մատուցվեն: Բացի այդ, հասարակությունը  նաև կոնկրետ գործ պետք է տեսնի, պետք է կարողանանք բոլորի նկատմամբ հավասար վերաբերմունք ցուցաբերել: Էական աշխատանք է տարվում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ` իհարկե, դարձյալ հավասարության սկզբունքի հիման վրա»:
Ահարոն Չիլինգարյանը հայտնել է նաև, որ առանձին ծրագիր է մշակվում փոքր բիզնեսի համար, որը, գլխավորապես, օժանդակություն է ենթադրելու:                                                                                                                                

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6