Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 1.5 միլիոնը
2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.54 միլիոն մարդ: Այս մասին տեղեկանում ենք Զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալներից:
«Այս տարի առաջին անգամ մենք գերազանցեցինք 2019 թվականի այցելություններն ամսվա կտրվածքով` գրանցելով 144 576 այցելություն (2019 թվականի նոյեմբերին` 140376 այցելություն): Նշենք, որ 2021 թվականի նոյեմբերին ունեցել ենք 85762 այցելություն»,-ասվում է հաղորդագրությունում: