ԱՍՏՐԻԴ ՔԼԻՖՖՈՐԴ. ՍՊԱՍՎՈՒՄ Է ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ն ընթացիկ ֆինանսական տարին կամփոփի բավականին լավ ֆինանսական արդյունքներով և կպահպանի իր առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում: Այսօր` նոյեմբերի 22-ին, նման կարծիք է հայտնել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդը` Կոմիտաս 47 հասցեում («ՌԵՆՈ-ՆԻՍՍԱՆ» ավտոսրահի մասնաշենքում) «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի «Կոմիտաս 1» մասնաճյուղի վերաբացման արարողության շրջանակներում: Աստրիդ Քլիֆֆորդի խոսքերով` այս պահի դրությամբ, նախորդ տարվա համեմատությամբ, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ն արդեն գրանցել է շահույթի 50% աճ, և այս համատեքստում սպասումները չորրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքների վերաբերյալ լավատեսական են:
Նշենք, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը նախատեսում է 2012 թվականին բացել ևս 2 մասնաճյուղ: