Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Իլոն Մասկն այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ
14/12/2022 19:52
Կիսվել

Իլոն Մասկն այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը կորցրել է առաջատարի դիրքն ամերիկյան Forbes պարբերականի Real Time Billionaires (իրական ժամանակում միլիարդատերեր) վարկանիշային ցուցակում։ Նա վերջին մեկ օրվա ընթացքում կորցրել է 4,5 մլրդ դոլար կամ իր ընդհանուր կապիտալի 2,49%-ը:

Նրանից առաջ է անցել Louis Vuitton Moet Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն՝ Ֆրանսիայից: Ըստ Forbes-ի տվյալների, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիրի կարողությունը գնահատվում է 176,8 միլիարդ դոլար, իսկ LVMH-ի ղեկավարինը՝ 188,6 միլիարդ դոլար։

Նախորդ օրվա ընթացքում Մասկը կորցրել է 4,5 մլրդ դոլար կամ իր կապիտալի 2,49%-ն այն դեպքում, երբ Առնոն, ընդհակառակը, իր կարողությունն ավելացրել է 2,7 մլրդ դոլարով (+1,44%)։ Երրորդ հորիզոնականն զբաղեցրել է հնդիկ մագնատ Գաուտամ Ադանին, ով այս տարի շատ մեծ արագությամբ բարձրացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:

Նրա կարողությունը գնահատվում է 134,5 մլրդ դոլար: Ադանիի Adani Enterprises Ldt ընկերության բաժնետոմսերն այս շաբաթ հասել են ռեկորդային բարձր մակարդակի, իսկ նրա խմբի որոշ ընկերությունների բաժնետոմսերը 2020 թվականից ի վեր աճել են ավելի քան 1000 տոկոսով:

Ամերիկացի ձեռնարկատեր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը գնահատվում է 115,7 մլրդ դոլար, ցուցակում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Նա Amazon.com ինտերնետ-ընկերության հիմնադիրն է, Blue Origin օդատիեզերական ընկերության հիմնադիրն ու սեփականատերը, The Washington Post հրատարակչական տան սեփականատերը: Ցուցակում առաջատարների հնգյակը եզրափակել է ամերիկացի ձեռնարկատեր, աշխարհի խոշորագույն և առավել հայտնի ներդրողներից մեկը՝ Ուորեն Բաֆեթը՝ 108,3 մլրդ դոլար կարողությամբ:

Նա Berkshire Hathaway ամերիկյան հոլդինգային ընկերության սեփականատերն է: Իսկ հայտնի ձեռնարկատեր և հասարակական գործիչ, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը: Նրա կարողությունը գնահատվում է 106,9 մլրդ դոլար:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28