Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է IPO` 1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ
24/11/2011 15:50
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է IPO` 1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ

Այսօր` նոյեմբերի 24-ին, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում առաջին անգամ տեղի է ունեցել արեթղթերի տեղաբաշխում: Տեղաբաշխվել են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը` մեկ միլիարդ ՀՀ դրամ ծավալով: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ազգային Հիփոթեքային Ընկերության գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանն` ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով, տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 954,723,223.82 ՀՀ դրամ, պահանաջարկը` 1,442,956,491.95 ՀՀ դրամ, իսկ միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.38%, կտրման եկամտաբերությունը՝ 9.63%:

Մհեր Եդիգարյանն ընդգծեց, որ պարտատոմսերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականացնելու մտադրություն Ազգային Հիփոթեքային ընկերությունն ունեցել է դեռևս իր հիմնադրման պահից: «Իսկզբանե որոշված է եղել, որ ընկերությունը, որպես վերաֆինանսավորող կառույց, իր ֆինանսական միջոցները ներգրավելու է կապիտալի շուկայից` օգտվելով այս շուկայում առկա գործիքներից», – պարզաբանեց Ազգային Հիփոթեքային Ընկերություն գործադիր տնօրենը` IPO-ի արդյունքները գնհատելով գոհացուցիչ:

Նշենք, որ ընկերության կողմից թողարկումները կրելու են պարբերական բնույթ: 2012 թվականի համար նախատեսվում է 2-3 մլրդ դրամի նոր թողարկում:

Հատկանշական է, որ IPO-ին մասնակցել են միայն բանկեր: Ներգրաված միջոցները կուղղվեն հիփոթեքային վարկային շուկա:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Գլխավոր տնօրեն Կոնտստանտին Սարոյանը, ողջունելով Ազգային Հիփոթեքային Ընկերության բորսայական հարթակում տեղաբաշխումը իրականացնելու որոշումը, նշեց, որ այն հնարավոր դարձավ շուկայի բոլոր մասնակիցների համատեղ ջանքերի, ինչպես նաև ՀՀ ԿԲ-ի աջակցության շնորհիվ:

AMP
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01